https://arm.sputniknews.ru/20220321/amenashat-dzjuny-verjin-40-tarineri-garnany-arajika-5-orerin-teghumnery-ksharunakven-39996448.html
Ամենաշատ ձյունը` վերջին 40 տարիների գարնանը. առաջիկա 5 օրերին տեղումները կշարունակվեն
Ամենաշատ ձյունը` վերջին 40 տարիների գարնանը. առաջիկա 5 օրերին տեղումները կշարունակվեն
Sputnik Արմենիա
Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։ 21.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-21T14:23+0400
2022-03-21T14:23+0400
2022-03-21T14:25+0400
ձյուն
հայաստան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39966800_0:6:1601:906_1920x0_80_0_0_eec5dfc9b14c5391e58bcc28cfb5ab27.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։Տեղեկացվում է, որ առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։Կենտրոնից հիշեցնում են, որ վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։Նշվում է նաև, որ մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:Ի դեպ, վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։Եթե ձյունը շարունակվի, աղ-ավազը Երևանում կարող են չբավարարել. քաղաքապետարանում մտահոգ են
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39966800_0:0:1421:1066_1920x0_80_0_0_0cea3f4c44bf04bef5cdbd13f3a0324d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձյուն, հայաստան, երևան
Ամենաշատ ձյունը` վերջին 40 տարիների գարնանը. առաջիկա 5 օրերին տեղումները կշարունակվեն
14:23 21.03.2022 (Թարմացված է: 14:25 21.03.2022) Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։ Տեղեկությունը
Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։
Կենտրոնից հիշեցնում են, որ վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։
«Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:
Ի դեպ, վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։