Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում քամու պատճառով ավերածություններ են եղել
15:07 20.03.2022 (Թարմացված է: 15:08 20.03.2022)
© Photo : Фацебоок / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈւժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել
© Photo : Фацебоок / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Բաժանորդագրվել
Քամու հետևանքով Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Դեռ երեկվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։ Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։
© Photo : Фацебоок / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈւժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել
Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել
© Photo : Фацебоок / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ։
© Photo : Фацебоок / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈւժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել
Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել
© Photo : Фацебоок / ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով։