00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ տնտեսությունը և աշխարհաքաղաքական իրողությունները. ի՞նչ է կանխատեսում նախարարությունը

© Sputnik / Aram Nersesyan«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2022
«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստան տեղափոխված գործարարների ու բիզնեսների հստակ թիվ մեզ առայժմ չի հաջողվել ստանալ ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունից, այլև ՀՀ պետական այլ մարմիններից ևս։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության արդյունքում ՌԴ–ի դեմ սահմանված պատժամիջոցներն ու դրանց արդյունքում Ռուսաստանի տնտեսության թուլացումն իր ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` ի պատասխան մեր հարցման, թե արդյո՞ք նախարարությունը որոշակի վերլուծություն արել է` որքանով կարող է տուժել ՀՀ տնտեսությունը ստեղծված միջազգային ճգնաժամային իրավիճակից։
«Հաշվի առնելով հակամարտության հետևանքով առաջացած խիստ անորոշությունները, ներկայումս բարդ է ամբողջությամբ գնահատել Հայաստանի տնտեսության վրա դրա զուտ տնտեսական ազդեցությունը»,– հայտնել են նախարարությունից։
Այդուհանդերձ, տնտեսական քաղաքականություն մշակող պետական գերատեսչությունում որոշ կանխատեսումներ արել են, թե Հայաստանի տնտեսության որ ոլորտները կտուժեն ու որոնք կարող են շահել առկա իրավիճակում։

Կկրճատվեն արտահանումն ու տրանսֆերտները

Վերլուծության համաձայն` ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով ՀՀ–ում կկրճատվեն դեպի Ռուսաստան արտահանումների ծավալն ու ՌԴ–ից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները` տրանսֆերտները, ինչն էլ իր հերթին ՀՀ–ում ներքին պահանջարկի կրճատման կհանգեցնի։
Թե որքանով այս կրճատումը կազդի ՀՀ տնտեսական աճի ու ակտիվության ցուցանիշի վրա, նախարարությունը թվային հաշվարկ չի ներկայացրել։
Փոխարենը, հիշեցնենք, օրեր առաջ ՀՀ Կենտրոնական բանկն իր կանխատեսումներն էր ներկայացրել, որոնց համաձայն`2022թ–ի համար կանխատեսվող 5.3 տոկոսանոց տնտեսական աճն իրականում կկազմի 1.6 տոկոս` պայմանավորված նոր իրողությունների ֆոնին հիմնականում արդյունաբերության ոլորտում սպասվող 4.7 տոկոսանոց անկմամբ։
Ի տարբերություն էկոնոմիկայի նախարարության, տրանսֆերտների կրճատման դեպքում ևս ԿԲ–ն հստակ թիվ էր հաշվարկելել` - 20 տոկոս։
ՌԴ–ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները բացասաբար են ազդելու ՀՀ տնտեսության վրա. Բադասյան
Կենտրոնական բանկն անկում է կանխատեսել նաև շինարարության ոլորտում։ Իսկ տնտեսության միակ ճյուղը, որն այս տարի 2021թ–ի համեմատ աճ կարձանագրի, ԿԲ մասնագետների կանխատեսմամբ, կարող է լինել գյուղատնտեսությունը։
Հայաստանի գյուղատնտեսության տեսանելի ապագայի մասին ևս էկոնոմիկայի նախարարության մասնագետներն առայժմ լռում են, փոխարենը ակնկալում են, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Հայաստանի համար կարող են տնտեսական օգուտներ գեներացնելու նոր հնարավորություններ ստեղծել` զբոսաշրջության, բիզնեսի ու մարդկային կապիտալի ներհոսքի առումով։

Նախարարության լավատեսական սպասումները

«Պատժամիջոցների կիրառումից ի վեր նկատելի է Ռուսաստանից այցելությունների թվաքանակի լրացուցիչ աճ։ Այցելությունների աճը կապահովվի զբոսաշրջային եկամուտների և զբոսաշրջությանը հարակից ծառայությունների (կացության և հանրային սննդի կազմակերպում, ռեստորաններ և հյուրանոցներ, մշակույթ, զվարճություններ և հանգիստ) ծավալի աճ, ինչպես նաև կնպաստի ներքին առևտրի շրջանառության աճին»,– կարծում են գերատեսչությունում։
Էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում է, որ Ռուսաստանի շատ քաղաքացիներ նաև իրենց բիզնեսն ու կապիտալը կտեղափոխեն Հայաստան: Իսկ բիզնեսների տեղափոխումն իր հերթին կհանգեցնի մասնագետների ու մասնագիտական ներուժի (ուղեղների) ներհոսքին։
Սա խփելու է մեր տնտեսությանը. Ասատրյանը գնաճը զսպելու ԿԲ–ի քայլերն արդյունավետ չի համարում
Ըստ նույն կանխատեսման` առկա իրավիճակը Հայաստանի համար կարող է շահեկան լինել նաև արտաքին առևտրի տեսանկյունից։ Մեր երկիրը կարող է դառնալ երկկողմանի խողովակ` Արևմուտքից դեպի Ռուսաստան ու ԵԱՏՄ երկրներ և հակառակ ուղղությամբ տարանցումների համար։

Ի՞նչ է անում էկոնոմիկայի նախարարությունը

Հարցին, թե ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ու ի՞նչ ծրագրեր են մշակվում հնարավոր տնտեսական արձագանքները մեղմելու համար, նախարարությունից պատասխանել են, որ մշտական կապի մեջ են ներմուծողների ու արտահանողների հետ, վերջիններիս հետ պարբերաբար քննարկվում են խնդիրների լուծումները և դժվարությունների հաղթահարման մեխանիզմները։
Նախարարությունից հայտնում են նաև, որ ՌԴ–ից, Ուկրաինայից ու այլ երկրներից Հայաստան իրենց բիզնեսը տեղափոխել ցանկացող գործարարներին աջակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նախաձեռնությամբ գործում է թեժ գիծ՝ reloc@mineconomy.am էլեկտրոնային հասցեով։ Թեժ գծով ստացված բոլոր հարցադրումները փոխանցվում են Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի և ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի (Enterprise Armenia) մասնագետներին, որոնք լիարժեք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում դիմումատուներին բոլոր գործընթացներում:
Թե քանի՞ գործարար է իր բիզնեսը Հայաստան տեղափոխելու ցանկություն հայտնել, նախարարությունը չի պատասխանել` նշելով, որ գործարարների թվի վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ ոչ բոլորն են դիմում էկոնոմիկայի նախարարություն, շատերն իրենց խնդիրները կարգավորում են Հայաստանի իրենց գործընկերների միջոցով, նաև դեռևս շարունակվում է դիմումների հոսքը։
Առայժմ անպատասխան է մնում նաև հարցը, թե որքանով է հավանական, որ ՌԴ-ի ու այդ երկրի առանձին քաղաքացիների նկատմամբ կիրառած սահմանափակումները տարածվեն նաև ՀՀ տեղափոխված ռուսաստանյան գործարարների ու ընկերությունների վրա։ Էկոնոմիկայի նախարարության դիտարկմամբ` ներկայիս արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում որևէ կանխատեսում կարճաժամկետ հեռանկարում անելն իրատեսական չէ։
Լրահոս
0