https://arm.sputniknews.ru/20220316/sheremetevvon-pakel-e-3rd-trichqughin-ev-e-d-terminalnery-kasecrel-e-nerdrumajin-tsragrery-39823851.html
«Շերեմետևոն» փակել է 3–րդ թռիչքուղին և E, D տերմինալները, կասեցրել է ներդրումային ծրագրերը
«Շերեմետևոն» փակել է 3–րդ թռիչքուղին և E, D տերմինալները, կասեցրել է ներդրումային ծրագրերը
Sputnik Արմենիա
«Շերեմետևոյի» ղեկավարությունը մի շարք որոշումներ է կայացրել օդանավակայանի հավասարակշռված աշխատանքը պահպանելու համար։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T14:29+0400
2022-03-16T14:29+0400
2022-03-16T14:38+0400
ռուսաստան
շերեմետևո
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/2212/37/22123725_0:135:3085:1870_1920x0_80_0_0_2e3e19f7a1b944db59d4c729db8b6a53.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը միջազգային ավիափոխադրումների ոլորտում սահմանափակումների ֆոնին արտադրական բեռի նվազման պատճառով և որպես հակաճգնաժամային միջոցառումների մշակված համալիրի մաս, դադարեցրել է 3–րդ թռիչքուղու, E և D տերմինալների շահագործումը։ Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։Այս փուլում հիմնական խնդիրն է առավելագույնս պահպանել ընկերության արտադրական ներուժը՝ ներկա պայմաններում անխափան, կանոնավոր աշխատանք ապահովելու համար, իսկ հետագայում ապահովել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների վերականգնումն ու հետագա աճը։Utair-ը շարունակում է թռիչքները դեպի Հայաստան ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներովԸստ հաղորդագրության` օդանավակայանի հավասարակշռված շահագործումը պահպանելու համար «Շերեմետևոյի» ղեկավարությունը մի շարք որոշումներ է կայացրել։ Մասնավորապես կասեցվել են ներդրումային ծրագրերը, զգալիորեն նվազեցվել է ոչ արտադրական բոլոր ծախսերը, այլև վերաբաշխվել են արտադրական ռեսուրսները և օպտիմալացվել են տեխնոլոգիական գործընթացները` E տերմինալը, D տերմինալը (մարտի 15-ից) և 3–րդ թռիչքուղին ժամանակավորապես հանվել են շահագործումից, մինչև ուղևորափոխադրումների ծավալի և թռիչք-վայրէջքի աշխատանքների ինտենսիվության վերականգնումը։«Աերոֆլոտը» չվերթեր է սկսում դեպի Երևան․ ինչո՞ւ Superjet-ով և ի՞նչ գներով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2212/37/22123725_183:0:2914:2048_1920x0_80_0_0_e8e237874f0e62149e26162460561bf9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, շերեմետևո, օդանավակայան
ռուսաստան, շերեմետևո, օդանավակայան
«Շերեմետևոն» փակել է 3–րդ թռիչքուղին և E, D տերմինալները, կասեցրել է ներդրումային ծրագրերը
14:29 16.03.2022 (Թարմացված է: 14:38 16.03.2022) «Շերեմետևոյի» ղեկավարությունը մի շարք որոշումներ է կայացրել օդանավակայանի հավասարակշռված աշխատանքը պահպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը միջազգային ավիափոխադրումների ոլորտում սահմանափակումների ֆոնին արտադրական բեռի նվազման պատճառով և որպես հակաճգնաժամային միջոցառումների մշակված համալիրի մաս, դադարեցրել է 3–րդ թռիչքուղու, E և D տերմինալների շահագործումը։ Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Այս փուլում հիմնական խնդիրն է առավելագույնս պահպանել ընկերության արտադրական ներուժը՝ ներկա պայմաններում անխափան, կանոնավոր աշխատանք ապահովելու համար, իսկ հետագայում ապահովել ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների վերականգնումն ու հետագա աճը։
Ըստ հաղորդագրության` օդանավակայանի հավասարակշռված շահագործումը պահպանելու համար «Շերեմետևոյի» ղեկավարությունը մի շարք որոշումներ է կայացրել։ Մասնավորապես կասեցվել են ներդրումային ծրագրերը, զգալիորեն նվազեցվել է ոչ արտադրական բոլոր ծախսերը, այլև վերաբաշխվել են արտադրական ռեսուրսները և օպտիմալացվել են տեխնոլոգիական գործընթացները` E տերմինալը, D տերմինալը (մարտի 15-ից) և 3–րդ թռիչքուղին ժամանակավորապես հանվել են շահագործումից, մինչև ուղևորափոխադրումների ծավալի և թռիչք-վայրէջքի աշխատանքների ինտենսիվության վերականգնումը։