00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայացք Կիևից. Ուկրաինան իսկապես դենացիֆիկացիայի կարիք ունի

© Photo : Telegram / штаб ДНР / РИА НовостиԴոնեցկ
Դոնեցկ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2022
Դոնեցկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիային ուղղված հատուկ ռազմական գործողությունների (դե յուրե սա դեռ պատերազմ չէ, քանի որ կողմերից որևէ մեկը մյուսին նման բան չի հայտարարել) երրորդ շաբաթվա ավարտին Կիևն ավելի սերտորեն ծանոթացավ քաղաքին հասցվող հարվածներին։
Նիկոլայ Շևչենկո, ՌԻԱ Նովոստի
Այո, մինչ այդ ռուսական թևավոր հրթիռներով հարվածներ էին հասցվում Կիևի օդանավակայաններին ու հեռուստաաշտարակին։ Այո, հյուսիսային և հյուսիսարևմտյան արվարձաններում (Գոստոմել, Բուչա, Իրպեն և այլն) իրական ու բավական լուրջ մարտեր էին ընթանում։ Սակայն այդ ամենը հեռու էր Կիևի բնակելի տներից, ձեռնարկություններից։ Թեպետ երկու բնակելի տուն տուժեցին, բայց երկուսն էլ` տեղի ՀՕՊ գործողություններից. մի դեպքում` տանը դիպել էին սեփական հրթիռով, մյուսում` տան վրա ինչ–որ թռչող օբյեկտի էին հարվածել։
Մարտի 14-ի վաղ առավոտյան երեք «Կալիբր» հասան «Անտոնով» ավիագործարան։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հայտարարեց գործարանի տարածքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված զինամթերքի պահեստի խոցման մասին, սակայն այդ զինամթերքը ցաքուցրիվ չեղավ, այդ պատճառով փաստ չէ, որ հարվածը ճիշտ տեղին է եղել։ Ինչպես նաև փաստ չէ, որ թիրախն այն էր, ինչ հայտարարվել էր։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում ինչ–որ բան հարվածեց քաղաքի հյուսիսում գտնվող Բոգատիրսկայա 20 փողոցի բազմաբնակարանային տներից մեկին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարեց, որ տան վրա հրետանային արկ է ընկել, երկու մարդ է մահացել։ Հնարավոր է, որ արկ էր։ Բայց կողքին այլ արկեր չէին ընկել։ Ավելի ուշ Կիևի ՀՕՊ–ը ինչ–որ բան խոցեց Կուրենյովկա թաղամասի երկնքում։
Ըստ ամենայնի, մեծ բան չէր, բայց բնակելի տան մի քանի բնակարան, որոնց մերձակայքում էր դա տեղի ունեցել, այրվեցին։
Ավելի ուշ էլ ուկրաինական «Տոչկա–Ու»–ն հարվածեց Դոնեցկին, ինչը տասնյակ զոհերի հանգեցրեց։
Զելենսկին քրեական պատասխանատվություն է սահմանել ՌԴ-ի հետ համագործակցության համար
Այդ հարվածն ինքնին հավանաբար հակամարտության սրացման և Ռուսաստանի կողմից լուրջ պատասխան միջոցների կհանգեցներ։ Իսկ Ուկրաինային Արևմուտքի կողմից զենքի մատակարարումների ընդլայնման, արևմտյան մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցների (որոնք ֆինանսավորվելու են ուկրաինացի օլիգարխների ու նախևառաջ Ռինատ Ահմետովի կողմից) զանգվածային ներհոսքի մասին լուրերի, Բերնար Անրի Լևիի նման դասական լիբերալ–ֆաշիստի և մարդակերի` Օդեսա ժամանելու և այլ պայմաններում դա պարզապես անխուսափելի էր։ Ըստ էության, ՌԴ ՊՆ–ն նույն օրը երեկոյան հայտարարեց Ուկրաինայի ռազմարդյունաբերական պահեստներին և ձեռնարկություններին գիշերը սպասվող հարվածների մասին։ Արդեն երեկոյան հարված հասցվեց Շոստկայում գտնվող «Իմպուլս» գործարանին։ Առավոտյան հավանաբար տեղեկություններ կլինեն պաշտպանական ձեռնարկություններին հասցված հարվածների մասին։
Եվ եթե Կիևում, Օդեսայում և Դնեպրում (Դնեպրոպետրովսկում), ուր տեղափոխվել է Ուկրաինայի ՀՕՊ–ի մնացած մեծ մասը, շանսեր կան խոցելու հրթիռների մի մասը, ապա այլ տեղերում հարվածները հրաձգարանի կրակոցներ կհիշեցնեն։
Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում հիմա, Ուկրաինայի իշխանություններին նախկինի պես հաջողվում է հասարակության մեծ մասի մոտ պահպանել ռազմատենչության էքստազը։ Եվ հարցը միայն քարոզը չէ, որն այսօր հիմնվում է երկու կանխադրույթի վրա` «ամբողջ աշխարհը մեզ հետ է» և ռազմաճակատում մշտական «հաղթանակներ» են։ Դա մեծամասամբ կապված է նաև այն բանի հետ, որ բնակչության այդ մասը շարունակում է տիպիկ ուկրաինական հարցադրում անել. «Մեր ո՞ր մեղքի համար»։
ՌԴ ՊՆ–ն ցույց է տվել Կա-52–ի հարվածները ուկրաինական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ
Մերձճակատային Դոնբասում ութ տարի շարունակ տարբեր ինտենսիվության գնդակոծությունների մասին հիշեցման փորձերը որևէ բանի չեն բերում։ Քանի որ շփման գծի մյուս կողմում հանցագործներ են (անջատողականներ, ահաբեկիչներ, ռուս վարձկաններ)։ Այն, որ խաղաղ բնակիչներ և երեխաներ էին զոհվում բացառապես ԼԺՀ–ում և ԴԺՀ–ում, ընդհանրապես անտեսվում ու մերժվում է, իբր դա Կրեմլի հեքիաթներն են։
Իսկ որ Կիևի իշխանությունները 7 տարի շարունակ անտեսում էին Մինսկ–2-ի շրջանակում իրենց պարտավորությունների կատարումը, դրա մասին խոսելն ընդհանրապես անօգուտ է։ Համաձայնագրերի տեքստը մեծ չէր, բայց Ուկրաինայի քաղաքացիների 99,9%–ն այն չի կարդացել։ Ինչպես և նախկինում, նույնքան կամ գուցե ավելի մեծ տոկոսը չի ընթերցել ԵՄ–ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը։ Այդ պատճառով էլ ասոցացման պայմանագրի հետ կապված` բոլորը կարծում էին, որ սկսելու են Եվրոպայի պես ապրել, իսկ Մինսկ-2-ը նախ չի կատարում Մոսկվան, երկրորդը` այն Ուկրաինայի համար լավը չէ. այդպես են ասել հեռուստացույցով։ Իզուր չէին վերջին հարցումների արդյունքները, ըստ որոնց` 60-70%–ը հանդես է գալիս Մինսկ-2–ի վերանայման օգտին` Կիևի պայմաններով։ Ինչո՞ւ։ Զուտ այն պատճառով, որ այդպես է ասվել հեռուստացույցով։
Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների, ռազմական առումով Արևմուտքի կողմից Ուկրաինայի յուրացման, արտաքին կառավարման, նույնիսկ այն մասին, որ Ռուսաստանը Ուկրաինայի ռազմական դոկտրինում միակ հակառակորդ է անվանվել, շատերը գիտեն, բայց վստահաբար դա ներքին գործ են համարում։ Իսկ այն հարցին, թե ինչպես կվարվեր Մեքսիկայի հետ ԱՄՆ–ն, եթե այն իրեն նույն կերպ դրսևորեր, հետևյալ պատասխանն են տալիս. «Բայց չէ՞ որ դա ԱՄՆ–ն է»։
Ուկրաինայի կենսալաբորատորիաները Ռուսաստանի և Եվրոպայի համար վտանգ են ներկայացնում. ՌԴ ԱԳՆ
Թյուրըմբռնում է առաջացնում նաև դենացիֆիկացիայի մասին թեզը։ Անկասկած, Ուկրաինայում բացահայտ նեոնացիստ է բնակչության 5-10 տոկոսը։ Ընդ որում` տեղի նեոնացիզմը երկու ուղղություն ունի. «մաքուր»` Խարկովի վրա հիմնված, և ավելի զանգվածային գալիցկյան բանդերա–նացիզմ` Արևմտյան Ուկրաինայի վրա հիմնված։
Նեոնացիզմը համախոհների 15-20 տոկոս կհավաքի երկրում։ Բայց չէ՞ որ դա էլ քիչ չէ. երրորդ ռեյխում էլ ոչ բոլորն էին ՍՍ–ի և Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական աշխատավորական կուսակցության անդամ։ Ավելին` Ուկրաինայում նեոնացիզմի ուղիղ և անուղղակի երկրպագուների թիվը վերջին տարիներին վստահորեն աճում էր։
Բայց ավելի վատ է, որ այդ 15-20%–ն էր որոշում և հիմա էլ է որոշում պետության գործողությունները։ Հենց պետական մակարդակով էին տեղի ունենում և այսօր էլ տեղի են ունենում բազմաթիվ նացիստ կոլլաբորացիոնիստների հերոսացումները, այդ թվում նրանց, ում ձեռքերն արյունոտ են։ Պետական մակարդակով էր ընդունվում բնիկ ժողովուրդների մասին օրենքը, առաջ մղվում նեոնացիստի հատկանիշներ ունեցող մշակութային և կրթական օրակարգը։ Էլ չենք խոսում կոնկրետ ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին։
Այս ամենը կարող էր արվել միայն իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերում նեոնացիստ մեծամասնության առկայության դեպքում, իշխանություն, որին հասնում էին «սորոսականների» և այլ «գրանտակերների» (լիբերալ–ֆաշիստների շահերն արտահայտող) համապատասխան օրակարգին աջակցելով։ Սակայն այսպես թե այնպես այդ մեծամասնությունը ձևավորվում էր ողջ ուկրաինական հանրության կողմից։
Էլ չենք խոսում իշխանության կողմից իրականացվող տարատեսակ վայրագությունների ու անօրինականությունների մասին. սկսած այլախոհների անպատիժ սպանություններից մինչև Օդեսայի Արհմիությունների տանը տասնյակ մարդկանց հրկիզում ու գաղտնի բանտերի և կիսառազմական նացիստամետ ​​կազմավորումների գործունեություն։ Ցավոք, ուկրաինական հասարակության զգալի մասը սրանում ևս որևէ վտանգավոր և վախենալու ոչինչ չի տեսնում։
Կարճ ասած, 2014 թվականից սկսած` անցած այս 8 տարիների ընթացքում ուկրաինական հասարակությունը իսկապես փոխվել է ու դեպի վատը։ Եվ դժվար է պատկերացնել, ինչպես կարելի է այդ ամենը հետ բերել։ Ուզում ենք հավատալ, որ ՌԴ ղեկավարությունը ծրագիր ունի և հասկանում է` դա ինչպես կարելի է անել։
Կիևում ասել են` երբ կարող է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքվել
Լրահոս
0