https://arm.sputniknews.ru/20220316/finikvo-anvamb-ynkerutjuny-finansakan-burg-e-steghtsel-shateri-gumarnery-juracnelvov-39822344.html
«Ֆինիկո» անվամբ ընկերությունը ֆինանսական բուրգ է ստեղծել` շատերի գումարները յուրացնելով
«Ֆինիկո» անվամբ ընկերությունը ֆինանսական բուրգ է ստեղծել` շատերի գումարները յուրացնելով
Sputnik Արմենիա
Նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել քննչական կոմիտե։ 16.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-16T13:52+0400
2022-03-16T13:52+0400
2022-03-16T14:00+0400
խարդախություն
հհ քննչական կոմիտե
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՊԵԿ-ը տվյալներ է ձեռք բերել, որ 2020թ. մարտից ՀՀ–ում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանբ ընկերություն, որը ֆինանսական բուրգ է ստեղծել և ղեկավարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով դեպքից։Մասնավորապես, «Ֆինիկոն» («FINIKO») գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամուտ ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով:Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, որոնք 2021թ. հուլիսի 31-ից ՀՀ–ում չեն գտնվում:Նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել քննչական կոմիտե։Հավելենք, որ Ռուսաստանում գործող համանուն ընկերության գործունեությունից տուժել են նաև Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ավստրիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խարդախություն, հհ քննչական կոմիտե, տուժածներ
խարդախություն, հհ քննչական կոմիտե, տուժածներ
«Ֆինիկո» անվամբ ընկերությունը ֆինանսական բուրգ է ստեղծել` շատերի գումարները յուրացնելով
13:52 16.03.2022 (Թարմացված է: 14:00 16.03.2022) Նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել քննչական կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՊԵԿ-ը տվյալներ է ձեռք բերել, որ 2020թ. մարտից ՀՀ–ում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանբ ընկերություն, որը ֆինանսական բուրգ է ստեղծել և ղեկավարել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հայտնելով դեպքից։
Մասնավորապես, «Ֆինիկոն» («FINIKO») գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամուտ ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով:
Պարզվել է, որ ստեղծվել և ղեկավարվել է ֆինանսական բուրգ. գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության։ Այսպիսով, անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս:
Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, որոնք 2021թ. հուլիսի 31-ից ՀՀ–ում չեն գտնվում:
Նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել քննչական կոմիտե։
Հավելենք, որ Ռուսաստանում գործող համանուն ընկերության գործունեությունից տուժել են նաև Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ավստրիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։