https://arm.sputniknews.ru/20220315/zu-varzhakan-havaqnery-hhum-kirakanacven-elektrvonajin-tsragrvov-pnn-evs-gvoh-che-39773477.html
ԶՈւ վարժական հավաքները ՀՀ–ում կիրականացվեն էլեկտրոնային ծրագրով. ՊՆ–ն ևս գոհ չէ
ԶՈւ վարժական հավաքները ՀՀ–ում կիրականացվեն էլեկտրոնային ծրագրով. ՊՆ–ն ևս գոհ չէ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հիշեցրեց, որ ՀՀ ԶՈւ վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T13:32+0400
2022-03-15T13:32+0400
2022-03-15T13:34+0400
հայաստան
պահեստազոր
զորահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962814_100:0:1062:541_1920x0_80_0_0_e9a6154dd4dd344aaccb51a9e1c7bf57.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանում ԶՈւ վարժական զորահավաքները կթվայնացվեն։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` պատասխանելով վարժական հավաքներին միշտ նույն անձանց զորակոչելու մասին հարցին։Փոխնախարարը հայտարարեց, որ ՊՆ ղեկավարությունը ևս այդ պրոցեսից գոհ չէ, բայց և վստահեցրեց, որ թվային համակարգի գործարկմամբ սուբյեկտիվ մոտեցումները հնարավորինս կբացառվեն։Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ. ապրիլի 15-ից հունիսի 15-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ։Որոշման համաձայն` հավաքներին կմասնակցեն պահեստազորայինները։ Վարժական հավաքների ընթացքում զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով նաև տրանսպորտային միջոցներ կներգրավվեն ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող պետական մարմիններից։Մեր նպատակն անատամ բանակ ունենալը չէ. պաշտպանության փոխնախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962814_220:0:941:541_1920x0_80_0_0_4fef38415922fbec24ef7a4cabe5f29b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պահեստազոր, զորահավաք
հայաստան, պահեստազոր, զորահավաք
ԶՈւ վարժական հավաքները ՀՀ–ում կիրականացվեն էլեկտրոնային ծրագրով. ՊՆ–ն ևս գոհ չէ
13:32 15.03.2022 (Թարմացված է: 13:34 15.03.2022) ՀՀ պաշտպանության փոխնախարարը հիշեցրեց, որ ՀՀ ԶՈւ վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանում ԶՈւ վարժական զորահավաքները կթվայնացվեն։ Այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` պատասխանելով վարժական հավաքներին միշտ նույն անձանց զորակոչելու մասին հարցին։
Փոխնախարարը հայտարարեց, որ ՊՆ ղեկավարությունը ևս այդ պրոցեսից գոհ չէ, բայց և վստահեցրեց, որ թվային համակարգի գործարկմամբ սուբյեկտիվ մոտեցումները հնարավորինս կբացառվեն։
«Խուսափողներ լինում են, որոնց նկատմամբ իրականացվելու են օրենքով սահմանված միջոցներ»,– ասաց Սարգսյանը` հիշեցնելով, որ վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ. ապրիլի 15-ից հունիսի 15-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ։
Որոշման համաձայն` հավաքներին կմասնակցեն պահեստազորայինները։ Վարժական հավաքների ընթացքում զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով նաև տրանսպորտային միջոցներ կներգրավվեն ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող պետական մարմիններից։