00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրարանցում Երևանում. տան վարձը թանկացնողները շահո՞ւմ են, թե՞ տուժում

Մեծ հոսքի պատճառով վարձակալության սեզոնն ուղղակի ավելի շուտ է սկսվել․ Ապրիյան
Բաժանորդագրվել
Տանտերերը վարձակալներին հորդորում են ազատել բնակարանները, որովհետև ավելի թանկ վճարողներ կան։ Մասնագետն ասում է` Ռուսաստանի կամ Ուկրաինայի քաղաքացին հիմա լուծում է իր տանիքի հարցը, հետո կհասկանա, որ գերավճարել է։
Հայաստանում որոշ սեփականատերեր հրաժարվել են իրենց հին վարձակալներից և բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։ Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ սա ժամանակավոր միտում է։
«Ռուսաստանի կամ Ուկրաինայի քաղաքացին հիմա լուծում է իր տանիքի հարցը, որոշ ժամանակ հետո կսկսի այլընտրանքային լուծումներ փնտրել` քաջ գիտակցելով, որ ներկա պահին գերավճարում է շուկայական վարձավճարը»,– ասաց նա։
Ապրիյանը նշեց, որ ընդհանուր ֆոնին գնային տարբերությունը իրականում մեծ չէ ամենաակտիվ վարձակալության շրջանի՝ մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի համեմատ։ Նրա խոսքով՝ վարձակալական բնակարանների ակտիվ սեզոնը ապրիլի կեսերից հոկտեմբերի սկիզբն է, հիմա մեծ հոսքի պատճառով ակտիվ սեզոնն ուղղակի ավելի շուտ է սկսվել։
Այն սեփականատերերը, որոնք հիմա ավելի թանկ վարձով բնակարան տալու համար հրաժարվում են իրենց վարձակալներից, իրականում և՛ շահում են, և՛ կորցնում։ Ապրիյանի կարծիքով՝ շահում են գումարային որոշակի դրամական միջոցներ՝ տարեկան կտրվածքով միջին վիճակագրական ցուցանիշով շուրջ 20 տոկոս, բայց, կախված նրանից, թե ինչպես են հրաժեշտ տվել իրենց հին վարձակալներին, կրում են նաև որոշակի կորուստներ։
«Ավելի շատ դիտարկում ենք ոչ թե Կենտրոն կամ Արաբկիր համայնքները, այլ ծայրամասերի բնակարանները, որտեղ իրոք մեծ քանակի հոսք սպասարկելու համար վարձավճարներն էականորեն աճեցին։ Բայց իմ կարծիքով` դրանք կարճաժամկետ են, վստահ եմ, որ այն ինչ տեղի էր ունենում մինչև ռազմական գործողությունների մեկնարկը, մոտակա ժամանակահատվածում կվերականգնվի»,-ասաց Ապրիյանը։
Նա նշեց, որ այս ամենի հետ մեկտեղ Հայաստան են գալիս խոշոր ընկերություններ, մեծամասնությունը՝ Ռուսաստանից, որոնց ղեկավարները հանձն են առնում իրենց աշխատողներին ապահովել բնակարաններով. նրանք երկարաժամկետ վարձակալներ դառնալու պոտենցիալ ունեն։
Ըստ Ապրիյանի՝ կարճաժամկետ կտրվածքով վարձակալության պայմանագրեր հիմնականում չեն կնքվում, ամբողջ պրոցեսը բանավոր պայմանավորվածությամբ է լինում։
Մի քանի վարձակալներ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ չնայած գործակալության միջոցով պայմանագիր կնքել են բնակարանատերերի հետ, սակայն դա նոտարով չի հաստատվել, քանի որ գործակալները «հուշել» են, որ բնակարանատերը ստիպված կլինի պետությանը եկամտահարկ տալ նրանց հաշվին։
Վարձակալներից մեկը նշեց, որ օրեր առաջ, չնայած 6 ամսվա պայմանավորվածությանը, բնակարանի տերը զանգահարել է և ասել, որ մեկ օրում ազատի տունը, քանի որ 60.000 դրամով թանկ վճարող կա։
«Քանի որ ստեղծված իրավիճակում երեխաներիս հետ գնալու տեղ չունեի, ստիպված էի 60.000 դրամ ավել վճարել, որովհետև նույնիսկ 180.000 դրամով այժմ այլ բնակարան գտնելը դժվար կլիներ։ Մարդկային ոչինչ չի մնացել »,–ասաց տղամարդը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ինՌուսաստանի սկսած հատուկ գործողությունից հետո ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում Հայաստան են գալիս Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են որոշ ժամանակով հաստատվել մեր երկրում։
Լրահոս
0