https://arm.sputniknews.ru/20220315/fransiaji-karavarutjunn-ynkerutjunneric-chi-pahanjum-heranal-rusastanic-ru-de-bezje-39784875.html
Ֆրանսիայի կառավարությունն ընկերություններից չի պահանջում հեռանալ Ռուսաստանից. Ռու Դե Բեզյե
Ֆրանսիայի կառավարությունն ընկերություններից չի պահանջում հեռանալ Ռուսաստանից. Ռու Դե Բեզյե
Sputnik Արմենիա
Ռուսաստանում ֆրանսիական ընկերություններում աշխատում է մոտ 160 հազար մարդ։ 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T16:05+0400
2022-03-15T16:05+0400
2022-03-15T16:06+0400
ֆրանսիա
ռուսաստան
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2258/28/22582874_0:160:3077:1890_1920x0_80_0_0_83efb3e3bc87a2c0a4f83156f90616d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանում գործող ֆրանսիական ընկերությունները մնում են, Ֆրանսիայի կառավարությունը նրանց խորհուրդ չի տվել հեռանալ ՌԴ-ից, հայտարարել է ֆրանսիացի գործարարների միության (Medef) ղեկավար Ժոֆրուա Ռու դե Բեզյեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։Այսպիսով, ֆրանսիական ընկերությունները, այդ թվում ՝ «Աշանը», «Դանոնը», «Լերուա Մերլենը», «Դեկատլոնը», կշարունակեն աշխատել Ռուսաստանում:Նրա խոսքով ՝ Ռուսաստանում ֆրանսիական ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 160 հազար մարդ։«Նրանք պետք է սնվեն, աշխատավարձ ստանան։ Մեր պատասխանատվությունը` որպես գործատուի, աշխատավարձ վճարելն է, ինչն այժմ շատ բարդ է SWIFT համակարգով պատժամիջոցներ մտցնելու պատճառով։ Մեր պատասխանատվությունն է նաև աջակցել մեր աշխատակիցներին և ՌԴ քաղաքացիներին, որոնք պատասխանատու չեն այդ պատերազմի համար», - ընդգծել է նա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2258/28/22582874_172:0:2903:2048_1920x0_80_0_0_41a283a3753d92dd2914e891d2fd6336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, ռուսաստան, աշխատանք
ֆրանսիա, ռուսաստան, աշխատանք
Ֆրանսիայի կառավարությունն ընկերություններից չի պահանջում հեռանալ Ռուսաստանից. Ռու Դե Բեզյե
16:05 15.03.2022 (Թարմացված է: 16:06 15.03.2022) Ռուսաստանում ֆրանսիական ընկերություններում աշխատում է մոտ 160 հազար մարդ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանում գործող ֆրանսիական ընկերությունները մնում են, Ֆրանսիայի կառավարությունը նրանց խորհուրդ չի տվել հեռանալ ՌԴ-ից, հայտարարել է ֆրանսիացի գործարարների միության (Medef) ղեկավար Ժոֆրուա Ռու դե Բեզյեն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Այսպիսով, ֆրանսիական ընկերությունները, այդ թվում ՝ «Աշանը», «Դանոնը», «Լերուա Մերլենը», «Դեկատլոնը», կշարունակեն աշխատել Ռուսաստանում:
«Մենք հետևում ենք մեր կառավարության հանձնարարականներին, այնտեղ ՌԴ-ում աշխատող ընկերությունները փակելու մասին խոսք չկա», - նշել է միության ղեկավարը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանում ֆրանսիական ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 160 հազար մարդ։
«Նրանք պետք է սնվեն, աշխատավարձ ստանան։ Մեր պատասխանատվությունը` որպես գործատուի, աշխատավարձ վճարելն է, ինչն այժմ շատ բարդ է SWIFT համակարգով պատժամիջոցներ մտցնելու պատճառով։ Մեր պատասխանատվությունն է նաև աջակցել մեր աշխատակիցներին և ՌԴ քաղաքացիներին, որոնք պատասխանատու չեն այդ պատերազմի համար», - ընդգծել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։