https://arm.sputniknews.ru/20220315/bayer-ynkerutjuny-ksharunaki-degheri-artadrutjuny-rusastanum-39788847.html
Bayer ընկերությունը կշարունակի դեղերի արտադրությունը Ռուսաստանում
Bayer ընկերությունը կշարունակի դեղերի արտադրությունը Ռուսաստանում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Bayer AG - ն հայտարարել էր Ռուսաստանում և Բելառուսում գովազդային գործունեության եւ ներդրումային նախագծերի դադարեցման մասին: 15.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-15T17:07+0400
2022-03-15T17:07+0400
2022-03-15T17:08+0400
ռուսաստան
գերմանիա
դեղ
արտադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1296/13/12961374_0:361:2997:2047_1920x0_80_0_0_e67917f61ebcb515e6ebc479d6ce1f4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Գերմանական Bayer կոնցեռնը կշարունակի դեղամիջոցներ մատակարարել Ռուսաստան, ինչպես նաև կպահպանի ՌԴ-ում դրանց արտադրության գործող ճյուղը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը։Ավելի վաղ` մարտի 14–ին, Bayer AG-ն հայտարարել էր, որ կդադարեցնի գովազդային գործունեությունը և ներդրումային նախագծերը Ռուսաստանում ու Բելառուսում, սակայն կշարունակի մատակարարել հիմնական ապրանքները գյուղատնտեսության և առողջապահության համար:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1296/13/12961374_0:0:2729:2047_1920x0_80_0_0_b1f2b15b1988294ab98b819f9d8b4b9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գերմանիա, դեղ, արտադրություն
ռուսաստան, գերմանիա, դեղ, արտադրություն
Bayer ընկերությունը կշարունակի դեղերի արտադրությունը Ռուսաստանում
17:07 15.03.2022 (Թարմացված է: 17:08 15.03.2022) Ավելի վաղ Bayer AG - ն հայտարարել էր Ռուսաստանում և Բելառուսում գովազդային գործունեության եւ ներդրումային նախագծերի դադարեցման մասին:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Գերմանական Bayer կոնցեռնը կշարունակի դեղամիջոցներ մատակարարել Ռուսաստան, ինչպես նաև կպահպանի ՌԴ-ում դրանց արտադրության գործող ճյուղը: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Bayer-ը կշարունակի դեղամիջոցներ մատակարարել և տեղեկացնել իր արտադրանքի ճիշտ օգտագործման մասին։ Մեր էթիկական սկզբունքները մնում են անփոփոխ. մենք պետք է մեր դեղամիջոցները մատակարարենք ռուս հիվանդներին։ Ընկերությունն առավելագույն ջանքեր է գործադրում դեղամիջոցների մատակարարման չընդհատման համար և պահպանում է գործընկերությունը Ռուսաստանի հետ արտադրության հարցում», – հայտարարել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Bayer-ի գլխավոր ներկայացուցիչ Նիլս Հեսմանը:
Ավելի վաղ` մարտի 14–ին, Bayer AG-ն հայտարարել էր, որ կդադարեցնի գովազդային գործունեությունը և ներդրումային նախագծերը Ռուսաստանում ու Բելառուսում, սակայն կշարունակի մատակարարել հիմնական ապրանքները գյուղատնտեսության և առողջապահության համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։