https://arm.sputniknews.ru/20220314/hajastany-pataskhanel-e-adrbejani-arajarknerin-agn-39736162.html
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T14:14+0400
2022-03-14T14:14+0400
2022-03-17T14:50+0400
հայաստան
խաղաղություն
պայմանագիր
ադրբեջան
թուրքիա
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ջեյհուն բայրամով
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecdf6091beef8c07739f215345480d5f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։Հայտնել էինք, որ Ադրբեջանը, երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով, Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել, որը բաղկացած է 5 կետից։ Բայրամովը չէր մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը. ասել էր միայն, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։Մարտի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/76/23447699_0:0:1424:1068_1920x0_80_0_0_898fbb51d2d52fb5fe58eb7c43b6ce41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խաղաղություն, պայմանագիր, ադրբեջան, թուրքիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան
հայաստան, խաղաղություն, պայմանագիր, ադրբեջան, թուրքիա, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ
14:14 14.03.2022 (Թարմացված է: 14:50 17.03.2022) Փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Հայտնել էինք, որ Ադրբեջանը, երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով, Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել, որը բաղկացած է 5 կետից։ Բայրամովը չէր մանրամասնել, թե ինչ կետերի մասին է խոսքը. ասել էր միայն, որ դրանցից մեկն առնչվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
«ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը և համապատասխան փաստաթղթով արձանագրելը, իհարկե, մեր կառավարության և բոլոր կառավարությունների նպատակն է եղել»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, և դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում։
ՀՀ արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանը նույնպես հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապված է ԼՂ հակամարտության կարգավորման հետ։
Մարտի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից։