https://arm.sputniknews.ru/20220314/ghrimn-u-dvonbasy-hajvoghvel-e-kapel-camaqajin-mijancqvov-39719364.html
Ղրիմն ու Դոնբասը հաջողվել է կապել ցամաքային միջանցքով
Ղրիմն ու Դոնբասը հաջողվել է կապել ցամաքային միջանցքով
Sputnik Արմենիա
Ղրիմի փոխվարչապետ Մուրադովն ասել է, որ թերակղզին և Դոնբասը հաջողվել է միացնել ցամաքային միջանցքով։ 14.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-14T09:33+0400
2022-03-14T09:33+0400
2022-03-14T11:02+0400
ղրիմ
դոնբաս
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234853_0:1:3072:1729_1920x0_80_0_0_5599975b59fbaac28830e3d0320464cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման շրջանակներում հաջողվել է կապել ցամաքային միջանցքով, հայտնել Է Ղրիմի Հանրապետության՝ ՌԴ նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:Նրա խոսքով՝ քանի դեռ մարտեր են ընթանում ուկրաինացի ազգայնականների դեմ, ավտոմայրուղին կարող է օգտակար լինել ԴԺՀ-ի ազատագրված շրջանների բնակչությանը հումանիտար բնույթի բեռներ մատակարարելու համար:«Այդ ճանապարհը կարող է Ղրիմի համար կարևոր մայրուղի դառնալ, որը թերակղզին կկապի Մարիուպոլի՝ Մերձազովյան շրջանի մետալուրգիական կենտրոնի և Դոնբասի արդյունաբերական շրջանի հետ: Խորհրդային տարիներին այդ հաստատուն ծածկույթով մայրուղին ապահովում էր Եվպատորիայից Մարիուպոլով դեպի Դոնեցկ տնտեսական բեռների միջանցիկ փոխադրումը»,-ընդգծել է մշտական ներկայացուցիչը։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։
ղրիմ
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234853_341:0:3072:2048_1920x0_80_0_0_22ecae65ee12fddd81c401d359f76eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, դոնբաս, ռուսաստան, ուկրաինա
ղրիմ, դոնբաս, ռուսաստան, ուկրաինա
Ղրիմն ու Դոնբասը հաջողվել է կապել ցամաքային միջանցքով
09:33 14.03.2022 (Թարմացված է: 11:02 14.03.2022) Ղրիմի փոխվարչապետ Մուրադովն ասել է, որ թերակղզին և Դոնբասը հաջողվել է միացնել ցամաքային միջանցքով։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Ղրիմն ու Դոնբասը Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման շրջանակներում հաջողվել է կապել ցամաքային միջանցքով, հայտնել Է Ղրիմի Հանրապետության՝ ՌԴ նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը:
«Ղրիմն ու Դոնբասը այժմ Ուկրաինայի տարածքով անցնող ցամաքային միջանցք է կապում։ Վերահսկողության տակ է վերցվել Ղրիմից մինչև Մարիուպոլ ավտոմոբիլային ճանապարհը»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Մուրադովը։
Նրա խոսքով՝ քանի դեռ մարտեր են ընթանում ուկրաինացի ազգայնականների դեմ, ավտոմայրուղին կարող է օգտակար լինել ԴԺՀ-ի ազատագրված շրջանների բնակչությանը հումանիտար բնույթի բեռներ մատակարարելու համար:
«Այդ ճանապարհը կարող է Ղրիմի համար կարևոր մայրուղի դառնալ, որը թերակղզին կկապի Մարիուպոլի՝ Մերձազովյան շրջանի մետալուրգիական կենտրոնի և Դոնբասի արդյունաբերական շրջանի հետ: Խորհրդային տարիներին այդ հաստատուն ծածկույթով մայրուղին ապահովում էր Եվպատորիայից Մարիուպոլով դեպի Դոնեցկ տնտեսական բեռների միջանցիկ փոխադրումը»,-ընդգծել է մշտական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 19–րդ օրը։