00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12 ուսուցիչ` 17 աշակերտի համար․ Թլիկից եզդիները ևս հեռանում են

© Sputnik / Nairi HokhikyanԹլիկի դպրոցում
Թլիկի դպրոցում - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Թուրքիայի անմիջապես սահմանին կանգնած Թլիկ գյուղում այսօր ընդամենը 123 մարդ է ապրում։ Նախկինում այստեղ Մուշի Թելիկ գյուղից գաղթածներն էին ապաստան գտել։ Ինչ խնդիրներ ունեն թլիկցիներն այսօր ու ինչ են մտածում սահմանի բացման մասին։
Արևմտյան Հայաստանի Մուշի շրջանում՝ Կուրտիկ լեռան հյուսիսային լանջին մի գյուղ կա՝ Թելիկ անվանումով։ Ժամանակի ընթացքում թուրքերն ու քրդերն այն անվանափոխել են՝ դարձնելով Դելիկ։ Նրանք այդպես վարվում են հայկական բնակավայրերի նկատմամբ այն դեպքում, երբ գյուղի կամ քաղաքի հայկական անվանումը հասանելի չէ իրենց լեզվամտածողությանը։ Այդպես թուրքերը հայկական Կումայրին անվանեցին Գյումրյու, ինչից էլ հետագայում առաջ եկավ Գյումրի անունը։ Այդպես թուրքերն ու քրդերը անվանափոխեցին նաև Թելիկը՝ անտառապատ, հարուստ բուսականությամբ, գեղեցիկ գյուղը։ Ասում են` այնտեղից դուրս եկած մշեցի գեղեցկուհիները հոտաղ տղաների սիրտ էին դաղում, ու այնտեղ թոնիրներում թխվող թարմ լավաշի բույրը տարածվում էր ամենուր։
© Sputnik / Nairi HokhikyanԱրագածոտնի մարզի Թլիկ գյուղը
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը
Մշո Թելիկի բնակիչներից ոմանք ցեղասպանության ժամանակ կարողացան փրկվել ու հասնել Արևելյան Հայաստան։ Այստեղ նրանք բնակություն հաստատեցին Արաքս գետի հենց ափին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նորից անցնեն գետն ու վերադառնան էրգիր։ Այստեղ էլ նրանք հիմնեցին իրենց բնակավայրը՝ պահպանելով իրենց բնիկ գյուղի անունը՝ Թելիկ։ Թելիկը տարիների ընթացքում կրկին փոփոխության ենթարկվեց՝ դառնալով՝ Թլիկ։ Հայաստանի ու Թուրքիայի անմիջապես սահմանին կանգնած Թլիկ գյուղում այսօր ապրում է 123 մարդ։ Բոլորը՝ եզդի։
Թլիկը վարչական առումով ներառված է Արագածոտնի մարզում։ Ժամանակի ընթացքում Թլիկի բնիկ հայերը հեռացել են՝ իրենց տեղը զիջելով անասնապահությամբ զբաղվող եզդիներին։ Նրանք էլ շատ չեն, աստիճանաբար նրանք էլ են հեռանում՝ պատճառաբանելով, թե գյուղում ապրելու պայմաններ չկան, նույնիսկ սովորական խմելու ջուրը խնդիր է։ 40 տարի է` մշտական ջուրն այս գյուղի բնակիչների համար երազանք է։ Կյանքի վատ պայմաններից դժգոհող թլիկցիները խուսափում են տեսախցիկի առաջ պատմել իրենց գյուղի մասին։ Շրջում եմ կիսադատարկ գյուղում, որտեղ երբեմնի շեն բնակավայրից մնացել են կիսավեր տներ ու քարքարոտ ճանապարհներ։ Ասֆալտը ևս Թլիկում երազանք է։ Եզդի մի կին ասում է, թե իրենք հայ չեն, դրա համար իշխանությունները երբևէ իրենց մասին մտածելու նեղություն չի տվել իրենց։
© Sputnik / Nairi HokhikyanԹլիկի դպրոցի եզդի աշակերտուհի
Թլիկի դպրոցի եզդի աշակերտուհի - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Թլիկի դպրոցի եզդի աշակերտուհի
Քարքարոտ ու ցեխոտ ճանապարհներով հասնում եմ գյուղի դպրոց։ Թլիկի միակ կառույցն է, որտեղ երևում է պետական հոգածության հետքը։ Դպրոցի տնօրեն Զալիբեկ Ղազարյանը մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում։ Հարևան գյուղից է։ Ոգևորությամբ պատմում է, որ իր խնդրանքին Արագածոտնի մարզպետարանն ընդառաջել է՝ կոսմետիկ նորոգելով դպրոցն ու տրամադրելով անհրաժեշտ գույքը։
Թլիկի դպրոցում սովորում է 17 աշակերտ։ Նրանց դասավանդում է ընդհանուր առմամբ 12 ուսուցիչ։ Տնօրենն ասում է՝ երեխաները 9-րդ դասարանից հետո այլևս ցանկություն չեն ունենում ավագ դպրոցում սովորելու։ Եզդիական սովորույթ է՝ զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ, և միայն շատ քչերն են կարողանում ճեղքել ազգային քարացած կարծրատիպերն ու բարձրագույն կրթություն ստանալ։
© Sputnik / Nairi HokhikyanԹլիկի դպրոցի տնօրեն Զալիբեկ Ղազարյան
Թլիկի դպրոցի տնօրեն Զալիբեկ Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Թլիկի դպրոցի տնօրեն Զալիբեկ Ղազարյան
Թլիկի բնակիչների հետ փորձում եմ զրուցել վերջին շրջանում լայնորեն քննարկվող Թուրքիայի սահման բացելու թեմայի շուրջ։ Հարցը միանգամից լարվածություն է առաջացնում մարդկանց մոտ։ Ի՞նչ սահման բացել։ Սիրիայում ու Իրաքում նույն թուրքերը կոտորեցին եզդիներին, Արևմտյան Հայաստանում ևս եզդիները կոտորածի զոհ դարձան ինչպես թուրքերի, այնպես էլ քրդերի կողմից, հիմա էլ այստեղ են ուզում իրենց թիրախ դարձնել։ Սա եզդի կնոջ արձագանքն էր։
Թլիկի բնակիչներին, սակայն, սահման բացել-չբացելուց ավելի շատ հետաքրքրում է կենցաղային երկու խնդիր՝ խմելու ջուր և ասֆալտապատ ճանապարհ։ Երկուսն էլ այստեղ բացակայում է։
© Sputnik / Nairi HokhikyanԱրագածոտնի մարզի Թլիկ գյուղը
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2022
Արագածոտնի մարզի Թլիկ գյուղը
Լրահոս
0