https://arm.sputniknews.ru/20220313/hajastani-vorvosh-marzerum-dzjun-e-teghum-kan-pak-ev-dzhvarancaneli-tshanaparhner-39706446.html
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Sputnik Արմենիա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 13.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-13T15:55+0400
2022-03-13T15:55+0400
2022-03-13T16:01+0400
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
ճանապարհ
ձյուն
սառույց
եղանակ
եղանակը հայաստանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/14/26873944_0:84:1601:984_1920x0_80_0_0_b4bed6f7b7bc6d131243ffd8c6e6e469.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի Սևան, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք):Տեղեկացվում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/14/26873944_88:0:1511:1067_1920x0_80_0_0_5a8ff9bc88dda3edf1b6698a3dbd5883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ճանապարհ, ձյուն, սառույց, եղանակ, եղանակը հայաստանում
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ճանապարհ, ձյուն, սառույց, եղանակ, եղանակը հայաստանում
Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
15:55 13.03.2022 (Թարմացված է: 16:01 13.03.2022) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը
տեղեկացնում է, որ Լոռու, Վայոց Ձորի, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Տավուշի մարզի Բերդ, Գեղարքունիքի Սևան, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք):
Տեղեկացվում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։