https://arm.sputniknews.ru/20220312/arcakhum-vitshakahanutjamb-bnakaranner-en-hatkacrel-pb-pahestazvori-20-spaneri-yntaniqneri-39684997.html
Արցախում վիճակահանությամբ բնակարաններ են հատկացրել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների
Արցախում վիճակահանությամբ բնակարաններ են հատկացրել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների
Sputnik Արմենիա
Առաջիկայում բնակարանամուտ են տոնելու ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ։ 12.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-12T16:52+0400
2022-03-12T16:52+0400
2022-03-12T16:54+0400
արցախ
բնակարան
սպա
արցախյան պատերազմ
արտակ բեգլարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0c/39684438_0:0:790:444_1920x0_80_0_0_6ac2ebfaa2935e90db24bd630d186823.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր կայացել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։«Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ»,–նշել է Բեգլարյանը` հավելելով, որ ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո:Հիշեցնենք` այս տարվա հունվարի 31–ին Մարտակերտ քաղաքում նոր բնակարաններ էին ստացել Արցախի պաշտպանության բանակի գործող և պահեստազորի 35 զինվորականներ։Բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին էր հանձնել և նրանց շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0c/39684438_89:0:756:500_1920x0_80_0_0_b64ee6086dbcb5df13d040cc7a3a86cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բնակարան, սպա, արցախյան պատերազմ, արտակ բեգլարյան
արցախ, բնակարան, սպա, արցախյան պատերազմ, արտակ բեգլարյան
Արցախում վիճակահանությամբ բնակարաններ են հատկացրել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների
16:52 12.03.2022 (Թարմացված է: 16:54 12.03.2022) Առաջիկայում բնակարանամուտ են տոնելու ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր կայացել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների: Տեղեկությունը
Facebook–ի էջում հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ»,–նշել է Բեգլարյանը` հավելելով, որ ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո:
Հիշեցնենք` այս տարվա հունվարի 31–ին Մարտակերտ քաղաքում նոր բնակարաններ էին ստացել Արցախի պաշտպանության բանակի գործող և պահեստազորի 35 զինվորականներ։
Բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին էր հանձնել և նրանց շնորհավորել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը: