https://arm.sputniknews.ru/20220311/rusakan-kvortsanichnery-hhum-mshakel-en-pajmanakan-hakarakvordi-kalanumy-39633392.html
Ռուսական կործանիչները ՀՀ–ում մշակել են պայմանական հակառակորդի կալանումը
Ռուսական կործանիչները ՀՀ–ում մշակել են պայմանական հակառակորդի կալանումը
Sputnik Արմենիա
Թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստվածությունը կատարելագործելու և ավիաբազայի փորձառու թռիչքային անձնակազմի մարզվածությունը պահպանելու համար։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T10:44+0400
2022-03-11T10:44+0400
2022-03-11T10:55+0400
հայաստան
ռուսաստան
կործանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/496/60/4966096_0:156:1501:1000_1920x0_80_0_0_bc660d351879e2ef37fba8dd6a5d0525.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչների օդաչուները ցերեկային և գիշերային ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։Օդաչուները մշակել են թռիչք-վայրէջքը, զույգերի և օղակների փոխգործակցությունը, արագընթաց թիրախների որոնումն ու կալանումը։ Անձնակազմերը նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հարկադիր վայրէջքի են բերել պայմանական հակառակորդի սահմանախախտ ինքնաթիռը։Նշվում է, որ մարտական պատրաստության միջոցառման ավարտին զինծառայողները մշակել են ինքնաթիռի վթարային վայրէջքը շարժիչներից մեկի խափանման դեպքում, ինչպես նաև սահմանափակ տարածքում վայրէջքը՝ թռչիքուղու մասնակի քանդվածության դեպքում։Թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստվածությունը կատարելագործելու և ավիաբազայի փորձառու թռիչքային անձնակազմի մարզվածությունը պահպանելու համար։ՀՌՕ դիպուկահարները Հայաստանի լեռներում ոչնչացրել են կեղծ հակառակորդին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/496/60/4966096_78:0:1411:1000_1920x0_80_0_0_8c1f7428fccea67635fa7502b6e2c479.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, կործանիչ
հայաստան, ռուսաստան, կործանիչ
Ռուսական կործանիչները ՀՀ–ում մշակել են պայմանական հակառակորդի կալանումը
10:44 11.03.2022 (Թարմացված է: 10:55 11.03.2022) Թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստվածությունը կատարելագործելու և ավիաբազայի փորձառու թռիչքային անձնակազմի մարզվածությունը պահպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչների օդաչուները ցերեկային և գիշերային ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Օդաչուները մշակել են թռիչք-վայրէջքը, զույգերի և օղակների փոխգործակցությունը, արագընթաց թիրախների որոնումն ու կալանումը։ Անձնակազմերը նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հարկադիր վայրէջքի են բերել պայմանական հակառակորդի սահմանախախտ ինքնաթիռը։
Նշվում է, որ մարտական պատրաստության միջոցառման ավարտին զինծառայողները մշակել են ինքնաթիռի վթարային վայրէջքը շարժիչներից մեկի խափանման դեպքում, ինչպես նաև սահմանափակ տարածքում վայրէջքը՝ թռչիքուղու մասնակի քանդվածության դեպքում։
Թռիչքներն իրականացվել են երիտասարդ օդաչուների պատրաստվածությունը կատարելագործելու և ավիաբազայի փորձառու թռիչքային անձնակազմի մարզվածությունը պահպանելու համար։