https://arm.sputniknews.ru/20220311/putiny-havanutjun-e-tvel-ukrainajum-kamavvorner-nergravelu-gaghaparin-39641022.html
Պուտինը հավանություն է տվել Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին
Պուտինը հավանություն է տվել Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի արևմտյան գործընկերները չեն էլ թաքցնում այն փաստը, որ ամբողջ աշխարհում վարձկաններ են հավաքագրում մարտերի գոտի... 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T13:28+0400
2022-03-11T13:28+0400
2022-03-11T13:44+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
պատերազմ
կամավոր
դոնբաս
դոնեցկ
վարձկաններ
լուգանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39230664_0:0:3057:1719_1920x0_80_0_0_2749984d89a7b49665d1cabbd5c93bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորներ ներգրավելու մտքին։ Այդ մասին նա հայտնել է ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավոր պատրաստ է ժամանել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բանակին օգնելու: Ի պատասխան Պուտինը հանձնարարել է օգնել այդ մարդկանց տեղափոխվել մարտական գործողությունների գոտի։Պուտինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արևմտյան գործընկերները չեն թաքցնում ամբողջ աշխարհից Ուկրաինայի համար վարձկաններ հավաքելու փաստը` արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
դոնեցկ
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39230664_162:0:2893:2048_1920x0_80_0_0_7b6b3f59f0ab215352998cccd5170076.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, պատերազմ, կամավոր, դոնբաս, դոնեցկ, վարձկաններ, լուգանսկ
վլադիմիր պուտին, ուկրաինա, պատերազմ, կամավոր, դոնբաս, դոնեցկ, վարձկաններ, լուգանսկ
Պուտինը հավանություն է տվել Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին
13:28 11.03.2022 (Թարմացված է: 13:44 11.03.2022) ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի արևմտյան գործընկերները չեն էլ թաքցնում այն փաստը, որ ամբողջ աշխարհում վարձկաններ են հավաքագրում մարտերի գոտի տեղափոխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորներ ներգրավելու մտքին։ Այդ մասին նա հայտնել է ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավոր պատրաստ է ժամանել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բանակին օգնելու: Ի պատասխան Պուտինը հանձնարարել է օգնել այդ մարդկանց տեղափոխվել մարտական գործողությունների գոտի։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր հիմունքներով, առավել ևս ոչ գումարի դիմաց գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դե ինչ, պետք է նրանց ընդառաջ գնալ և օգնել հասնել մարտական գործողությունների գոտի»,-ասել է Պուտինը։
Պուտինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արևմտյան գործընկերները չեն թաքցնում ամբողջ աշխարհից Ուկրաինայի համար վարձկաններ հավաքելու փաստը` արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։