https://arm.sputniknews.ru/20220310/khramvortin-kic-hatvatsum-uzheghacvats-tsarajutjun-e-irakanacvum-39616072.html
Խրամորթին կից հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում
Խրամորթին կից հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում
Sputnik Արմենիա
Իրավիճակը համատեղ վերահսկում են Արցախի ուժային կառույցներն ու ՌԴ խաղաղապահները։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T19:07+0400
2022-03-10T19:07+0400
2022-03-10T19:10+0400
արցախ
խրամորթ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28289409_0:72:1001:635_1920x0_80_0_0_890daaf08ef1144ba89bbe33930c024d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։ԱԽ գրասենյակից կոչ են անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։Հիշեցնենք` մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։Ստեղծված իրավիճակի հետ կապված. Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրիԻրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Նա գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել:Արցախի ԱԳՆ–ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները
խրամորթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28289409_28:0:971:707_1920x0_80_0_0_d4a7c376dafdc9c61236307f5593ac47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խրամորթ, խաղաղապահներն արցախում
արցախ, խրամորթ, խաղաղապահներն արցախում
Խրամորթին կից հատվածում ուժեղացված ծառայություն է իրականացվում
19:07 10.03.2022 (Թարմացված է: 19:10 10.03.2022) Իրավիճակը համատեղ վերահսկում են Արցախի ուժային կառույցներն ու ՌԴ խաղաղապահները։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի
մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱԽ գրասենյակից կոչ են անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Հիշեցնենք` մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։
Իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։
Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Նա գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել: