https://arm.sputniknews.ru/20220310/banakcutjunnern-avartvecin-mvoskvan-ev-kievy-chkarvoghacan-hradadari-masin-hamadzajnutjan-gal-39598038.html
Բանակցություններն ավարտվեցին. Մոսկվան և Կիևը չկարողացան հրադադարի մասին համաձայնության գալ
Բանակցություններն ավարտվեցին. Մոսկվան և Կիևը չկարողացան հրադադարի մասին համաձայնության գալ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, որ ռուս գործընկերոջ հետ բանակցությունները բարդ են եղել։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T14:16+0400
2022-03-10T14:16+0400
2022-03-10T14:34+0400
ռուսաստան
ուկրաինա
սերգեյ լավրով
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39595562_97:0:1516:798_1920x0_80_0_0_3debdd16d6fd25f93834fb765961bd7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը մեկուկես ժամ տևեց։Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասաց, որ չհաջողվեց հրադադարի մասին պայմանավորվածության հասնել։ Նա ասաց, որ բանակցությունները բարդ էին։Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։ Նա հավելեց, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում փորձել է իրավիճակի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնել։Նշենք, որ նախարարների հանդիպումը կազմակերպվել էր դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0a/39595562_274:0:1338:798_1920x0_80_0_0_36e82b1714c6ee68df7e9ffa9251f1d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ լավրով, բանակցություն
Բանակցություններն ավարտվեցին. Մոսկվան և Կիևը չկարողացան հրադադարի մասին համաձայնության գալ
14:16 10.03.2022 (Թարմացված է: 14:34 10.03.2022) Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, որ ռուս գործընկերոջ հետ բանակցությունները բարդ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի
հանդիպումը մեկուկես ժամ տևեց։
Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասաց, որ չհաջողվեց հրադադարի մասին պայմանավորվածության հասնել։ Նա ասաց, որ բանակցությունները բարդ էին։
Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։ Նա հավելեց, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում փորձել է իրավիճակի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնել։
Նշենք, որ նախարարների հանդիպումը կազմակերպվել էր դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։