https://arm.sputniknews.ru/20220308/vov-kdimavvori-u-vov-kughekci-nvor-nakhagahin-baghramjan-26-um-manramasner-hraparakic-39502986.html
Ով կդիմավորի ու ով կուղեկցի նոր նախագահին Բաղրամյան 26-ում. մանրամասներ «Հրապարակից»
Ով կդիմավորի ու ով կուղեկցի նոր նախագահին Բաղրամյան 26-ում. մանրամասներ «Հրապարակից»
Sputnik Արմենիա
ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին նախագահի ընտրությունը։ Ըստ թերթի` նրանք չեն մասնակցելու նաև մարտի 13-ի արարողություններին։ 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T10:33+0400
2022-03-08T10:33+0400
2022-03-08T10:35+0400
նախագահ
վահագն խաչատուրյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39010293_0:40:1600:941_1920x0_80_0_0_e695c91d646702ff91de3cd129e8deaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. «Հրապարակ» թերթը որոշ մանրամասներ է հայտնում ՀՀ նորընտիր նախագահի` մարտի 13-ին նախանշված երդմնակալության արարողությունից։Ըստ թերթի` Երևանի Կարեն Դեմիրճյանի մարզահամերգայի համալիրում նախանշված երդմնակալության հանդիսավոր նիստից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը մեկնելու է Բաղրամյան 26։ Նախագահի նստավարում նրան դիմավորելու է ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` կնոջ ու դստեր հետ։Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնում Խաչատուրյանն ընտրվել է մարտի 3-ին` ԱԺ–ի կողմից` երկրորդ փորձից։ Ըստ Սահմանադրության` այդ պարագայում նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց` ԱԺ հատուկ նիստում։Պատրաստ եմ աջակցել Ձեզ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն ԽաչատուրյանինՆշենք, որ ԱԺ 2 ընդդիմադիր խմբկցությունները բոյկոտել էին նախագահի ընտրությունը։ Ըստ «Հրապարակի»` նրանք չեն մասնակցելու նաև մարտի 13-ի արարողություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39010293_16:0:1436:1065_1920x0_80_0_0_7523c6b1fc8f8b851b0c109089a8d480.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, վահագն խաչատուրյան, ալեն սիմոնյան
նախագահ, վահագն խաչատուրյան, ալեն սիմոնյան
Ով կդիմավորի ու ով կուղեկցի նոր նախագահին Բաղրամյան 26-ում. մանրամասներ «Հրապարակից»
10:33 08.03.2022 (Թարմացված է: 10:35 08.03.2022) ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին նախագահի ընտրությունը։ Ըստ թերթի` նրանք չեն մասնակցելու նաև մարտի 13-ի արարողություններին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. «Հրապարակ» թերթը որոշ մանրամասներ է հայտնում ՀՀ նորընտիր նախագահի` մարտի 13-ին նախանշված երդմնակալության արարողությունից։
Ըստ թերթի` Երևանի Կարեն Դեմիրճյանի մարզահամերգայի համալիրում նախանշված երդմնակալության հանդիսավոր նիստից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը մեկնելու է Բաղրամյան 26։ Նախագահի նստավարում նրան դիմավորելու է ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` կնոջ ու դստեր հետ։
Նորընտիր նախագահը ևս մենակ չի լինելու։ Նա նախագահական է գնալու կնոջ ու թոռնիկի ուղեկցությամբ։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի պաշտոնում Խաչատուրյանն ընտրվել է մարտի 3-ին` ԱԺ–ի կողմից` երկրորդ փորձից։ Ըստ Սահմանադրության` այդ պարագայում նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց` ԱԺ հատուկ նիստում։
Նշենք, որ ԱԺ 2 ընդդիմադիր խմբկցությունները բոյկոտել էին նախագահի ընտրությունը։ Ըստ «Հրապարակի»` նրանք չեն մասնակցելու նաև մարտի 13-ի արարողություններին։