https://arm.sputniknews.ru/20220308/kievn-asel-e-inch-pajmanneri-depqum-kqnnarki-natoin-andamakceluc-hrazharvelu-harcy-39518337.html
Կիևն ասել է` ինչ պայմանների դեպքում կքննարկի ՆԱՏՕ–ին անդամակցելուց հրաժարվելու հարցը
Կիևն ասել է` ինչ պայմանների դեպքում կքննարկի ՆԱՏՕ–ին անդամակցելուց հրաժարվելու հարցը
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևում «Ռուսաստանի ոչ մի վերջնագիր որպես այդպիսին չեն ընկալում»։ 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T16:55+0400
2022-03-08T16:55+0400
2022-03-08T17:04+0400
նատօ
ամն
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34439816_0:0:1600:901_1920x0_80_0_0_e4749e31110f54bfa2799583f2be3c14.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ասել է, թե որ դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ–ի անդամակցությունից հրաժարվելու հարցը։ Ըստ նրա` անվտանգության երաշխիքներ են հարկավոր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սառել է ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցի նկատմամբ, քանի որ հասկացել է, որ դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման վտանգի պատճառով։ Բացի այդ, Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման մասին հարցին պատասխանելիս Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել այդ հարցը և փոխզիջումներ գտնել այդ տարածքներում մարդկանց հետագա բնակության վերաբերյալ։Զելենսկին հայտարարել է, որ կորցրել է հետաքրքրությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում«Մենք պատրաստ ենք առանցքային կետերով կառուցողական բանակցությունների։ Կարևորն իհարկե անվտանգությունն է, մարտական գործողությունների դադարեցումը... Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, նախագահ Զելենսկին չի վախենում ռուսական կողմի հետ քաղաքական ցանկացած հարցի վերաբերյալ խոսելուց։ Բայց բնական է, որ մենք պաշտպանում ենք մեր ազգային պետականությունը, մեր ազգային իրավունքները։ Եվ պետք է ստանանք մեր անվտանգության համար հստակ և կոնկրետ, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ–ն բացահայտ ասում է, որ Ուկրաինային չի ընդունելու։ Մանրամասների մասին այժմ խոսելն անիմաստ է։ Ամենակարևորը Ուկրաինան ֆիզիկապես պաշտպանելն է», – Պոդոլյակի խոսքերն է մեջբերում ուկրաինական «Страна.ua» պարբերականի Telegram ալիքը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/13/34439816_144:0:1509:1024_1920x0_80_0_0_7aeed07ce167da3af9762606f51359cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ամն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
նատօ, ամն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Կիևն ասել է` ինչ պայմանների դեպքում կքննարկի ՆԱՏՕ–ին անդամակցելուց հրաժարվելու հարցը
16:55 08.03.2022 (Թարմացված է: 17:04 08.03.2022) Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևում «Ռուսաստանի ոչ մի վերջնագիր որպես այդպիսին չեն ընկալում»։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ասել է, թե որ դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ–ի անդամակցությունից հրաժարվելու հարցը։ Ըստ նրա` անվտանգության երաշխիքներ են հարկավոր։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սառել է ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցի նկատմամբ, քանի որ հասկացել է, որ դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման վտանգի պատճառով։ Բացի այդ, Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման մասին հարցին պատասխանելիս Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել այդ հարցը և փոխզիջումներ գտնել այդ տարածքներում մարդկանց հետագա բնակության վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք առանցքային կետերով կառուցողական բանակցությունների։ Կարևորն իհարկե անվտանգությունն է, մարտական գործողությունների դադարեցումը... Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, նախագահ Զելենսկին չի վախենում ռուսական կողմի հետ քաղաքական ցանկացած հարցի վերաբերյալ խոսելուց։ Բայց բնական է, որ մենք պաշտպանում ենք մեր ազգային պետականությունը, մեր ազգային իրավունքները։ Եվ պետք է ստանանք մեր անվտանգության համար հստակ և կոնկրետ, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ–ն բացահայտ ասում է, որ Ուկրաինային չի ընդունելու։ Մանրամասների մասին այժմ խոսելն անիմաստ է։ Ամենակարևորը Ուկրաինան ֆիզիկապես պաշտպանելն է», – Պոդոլյակի խոսքերն է մեջբերում ուկրաինական «Страна.ua» պարբերականի Telegram ալիքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։