https://arm.sputniknews.ru/20220307/aatsn-hertakan-gvortsakalakan-cancn-e-bacahajtel-paterazmic-araj-teghekutjun-en-hajtnel-39486546.html
ԱԱԾ–ն հերթական գործակալական ցանցն է բացահայտել. պատերազմից առաջ տեղեկություն են հայտնել
ԱԱԾ–ն հերթական գործակալական ցանցն է բացահայտել. պատերազմից առաջ տեղեկություն են հայտնել
Sputnik Արմենիա
Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրգործով 10 անձ է կալանավորվել։ Գործակալական ցանցում ներգրավված են եղել ներկա և նախկին զինվորականներ։ 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T18:42+0400
2022-03-07T18:42+0400
2022-03-07T18:44+0400
արցախի աած
լրտես
հայաստան
արցախ
բացահայտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0c/25306223_0:83:1601:983_1920x0_80_0_0_aadb5e27c82075401f142be620b68745.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանում և Արցախում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ-ն` հավելելով, որ դրա կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի պետական մարմինների որոշ աշխատակիցներ։Հարուցված քրգործով ձերբակալվել է 16 անձ, որից 10-ը կալանավորվել են։Պարզվել է, որ օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցկայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ։ Նրանք առաջարկել են հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները:Դրանից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են տեղեկություններ տրամադրել Արցախում և ՀՀ-ում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, տեխնիկայի, զորամասերի, ռազմամթերքի, զինվորականների և նրանց տեղակայման վայրերի և այլնի վերաբերյալ։Այս անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով հանդիպել են վերջիններիս 3-րդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել համագործակցության փաստաթղթեր։ Նրանք ստացել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին։ Նրանք մինչև պատերազմի սկսվելը տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել Արցախում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին:ԱԱԾ–ն հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0c/25306223_90:0:1509:1064_1920x0_80_0_0_a0342339f9f67b4cb00554882a7435e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի աած, լրտես, հայաստան, արցախ, բացահայտում
արցախի աած, լրտես, հայաստան, արցախ, բացահայտում
ԱԱԾ–ն հերթական գործակալական ցանցն է բացահայտել. պատերազմից առաջ տեղեկություն են հայտնել
18:42 07.03.2022 (Թարմացված է: 18:44 07.03.2022) Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրգործով 10 անձ է կալանավորվել։ Գործակալական ցանցում ներգրավված են եղել ներկա և նախկին զինվորականներ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանում և Արցախում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը։
Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ-ն` հավելելով, որ դրա կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի պետական մարմինների որոշ աշխատակիցներ։
Հարուցված քրգործով ձերբակալվել է 16 անձ, որից 10-ը կալանավորվել են։
Պարզվել է, որ օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցկայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ։ Նրանք առաջարկել են հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները:
Դրանից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են տեղեկություններ տրամադրել Արցախում և ՀՀ-ում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, տեխնիկայի, զորամասերի, ռազմամթերքի, զինվորականների և նրանց տեղակայման վայրերի և այլնի վերաբերյալ։
Այս անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով հանդիպել են վերջիններիս 3-րդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել համագործակցության փաստաթղթեր։ Նրանք ստացել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:
Ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին։ Նրանք մինչև պատերազմի սկսվելը տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել Արցախում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին:
ԱԱԾ–ն հայտնում է, որ պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ԱԱԾ աշխատակիցները կանխել են տեղեկատվության հետագա փոխանցումը:
ԱԱԾ–ն հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով օժանդակել է հետագա վնասը կանխելուն։