00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական «ցլամարտ»՝ եվրոպացիների համար

© Sputnik / Никита Сергеев / Անցնել մեդիապահոցПоследствия обстрела Мариуполя
Последствия обстрела Мариуполя - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի ռուսական գործողությունը շարունակվում է, Կիևի կողմից վերահսկվող տարածքը փաստացի կտրված է ծովային հաղորդակցության ուղիներից և անընդհատ կրճատվում է:
ՌԴ Զինված ուժերի ստորաբաժանումները գրոհում են լայն ճակատով, որն ընդգրկում է Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքը: Ավելի վաղ ռուսական զորքերը հսկողության տակ էին վերցրել Մելիտոպոլը, Գենիչեսկը, Բերդյանսկը, Չեռնոբիլի և Զապորոժիեի ատոմակայանները, արգելափակել էին Կիևը, Չերնիգովը, Կոնոտոպը, Սումին, Խերսոնը և վերականգնել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի աշխատանքը:
Իրավիճակը Կիևում ու Խարկովում բարդ է։ «Տարածքային պաշտպանության» ջոկատները փողոցներում տեղադրում են ականներ, որոնք բազմիցս մեծացնում են ռիսկերը խաղաղ բնակչության համար։
Ռուսական զորքերի մարտավարությունը խոշոր բնակավայրերի վրա գրոհ չի ենթադրում, քաղաքներն ուղղակի շրջափակվում են։ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքը շուրջօրյա ռեժիմով «աղվում է»։ Այսպես, մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքի հարվածով ոչնչացվել է զինամթերքի պահեստը Ժիտոմիրում, որտեղ պահվում էին Javelin և NLOW հակատանկային համալիրներ։
Ուկրաինայի զինված ուժերը կտրված են օդային ու ծովային հաղորդակցության ուղիներից:
Կիևը օգտագործում է Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի ու Ռումինիայի հետ պետական սահմանի տեղամասերն օտարերկրյա վարձկանների ու «պաշտպանական» զենքի տեղափոխման համար։ Արևմուտքի այս «բարեգործությունը» երաշխավորում է միայն ուկրաինացի զինծառայողների շրջանում զոհերի ավելացումը:
Ավելի վաղ Մոսկվան եվրոպական անվտանգության խնդիրների դիվանագիտական լուծում էր առաջարկել, սակայն Վաշինգտոնն ու Բրյուսելը աքացիով Ուկրաինային դեպի պատերազմ հրեցին, որ նրան երկրորդ Աֆղանստանը դարձնեն:
ԱՄՆ հետախուզությունը մտահոգված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը հրաժարվում է ջախջախիչ օդային հարված հասցնել Ուկրաինային։ Ամերիկացիների մեծամասնության համար Մոսուլի և Կիևի միջև մեծ տարբերություն չկա։ «Ինչո՞ւ ռուսական զորքերը մինչև հիմա դեսանտ չեն իջեցրել Օդեսայում»։ Ամեն դեպքում, Նիկոլաևի նավահանգստում ջրասույզ է եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Հետման Սագայդաչնի» անսարք ֆլագմանը․ սյուրռեալիզմ է։ Կիևի իշխանությունը մեծ մասամբ քրեական աշխարհի ներկայացուցիչներին ավելի քան 25000 Կալաշնիկովի ինքնաձիգ բաժանեց, ու փոխհրաձգության հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին։

Ուկրաինական «ցլամարտ»

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական ռադիոյի եթերում հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ պատերազմ չի վարում, պարզապես հարձակման ենթարկված Ուկրաինայի կողմից է: Ավելի վաղ Բորելը խոսել էր Ուկրաինայի ԶՈւ-ին 450 մլն եվրոյի մահացու սպառազինության համակարգեր ուղարկելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ Եվրամիությունը կվերածվի ՆԱՏՕ-ի ու Պենտագոնի մասնաճյուղի։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Լեհաստանը վերածվել է Ուկրաինա զենք ու վարձկաններ ուղարկելու համար ռազմաբազայի: Լեհական տարածքում տեղակայված է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի ուՆԱՏՕ-ի ևայլ երկրների հետախուզական ցանց, որը տեղեկություններ է տրամադրում կիևյան ռեժիմին ռուսական զորքերի առաջխաղացման մասին:
ՆԱՏՕ-ի ռազմական օգնությունը Կիևի ռեժիմին նոր թիրախներ են ՌԴ-ի հրթիռային հարվածների համար
Bild թերթը հայտնել է, որ Բեռլինը որոշել է Ուկրաինային ԶՈւ-ին մատակարարել1000 հակատանկային համալիրներ ու 500 «Սթինգեր» զենիթահրթիռային, ինչպես նաև 2700 շարժական «Ստրելա» զենիթահրթիռային համալիրներ, որոնք գտնվում էին ԳԴՀ-ի սպառազինության մեջու շուրջ 35 տարի պահեստներում են պահվել: Ինչի՞ համար է այդքան վտանգավոր հոգատարության իմիտացիան։ Ուկրաինայի տարածքի մեծմասում աղետալի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, իսկ եվրոպացիների մեծամասնության համար դա պարզապես «ցլամարտ» է։
Ամերիկացի «երկրպագուները» փորձում են հասկանալ՝ արդյոք թուրքական «Բայրաքթարները» կօգնեն ուկրաինացիներին։ Պենտագոնը վաղուց է ծրագրում ազատվել A-10 Warthog 280 հին գրոհիչներից, սակայն դրանք Ուկրաինային փոխանցելը ԱՄՆ ՌՕՈւ-ն նույնիսկ չի քննարկում: Նախարար Ֆրենկ Քենդալը մարտի 3-ին հայտարարել է. «Թեև Ռուսաստանին ու մյուս թշնամական երկրներին ու կազմակերպություններին չպետք է հաշվից հանել, Չինաստանի ամբիցիաները, ռեսուրսներն ու կառավարման ավտորիտար համակարգը կդարձնեն այնԱՄՆ-ի ազգային անվտանգության միակ ամենամեծ սպառնալիքը»:
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին բաժանորդագրվեք հետևյալ հղումով։
Լրահոս
0