https://arm.sputniknews.ru/20220306/kvotajqum-vraerti-hetevanqvov-hajastani-ev-rusastani-qaghaqaci-e-mahacel-39444172.html
Կոտայքի մարզում վրաերթի հետևանքով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է մահացել
Կոտայքի մարզում վրաերթի հետևանքով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է մահացել
Sputnik Արմենիա
50-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, վրաերթ կատարած վարորդը փախուստի է դիմել։ 06.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-06T12:19+0400
2022-03-06T12:19+0400
2022-03-06T12:19+0400
վրաերթ
դիակ
կոտայք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_0:84:1600:984_1920x0_80_0_0_0fa72ac8113436113b1f7d12cdd5b85d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Այսօր վաղ առավոտյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դի կա:Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, Հրազդանում բնակվող 50-ամյա Գ. Ստեփանյանի դին:Փաստի առթիվ Ա.Դալաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_88:0:1512:1068_1920x0_80_0_0_42754e0490b72a3c1d7a5730bf746e9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, դիակ, կոտայք
Կոտայքի մարզում վրաերթի հետևանքով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է մահացել
50-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, վրաերթ կատարած վարորդը փախուստի է դիմել։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Այսօր վաղ առավոտյան մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկությունը հայտնում է
Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դի կա:
Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, Հրազդանում բնակվող 50-ամյա Գ. Ստեփանյանի դին:
Իրավապահները ենթադրում են, որ 50-ամյա տղամարդը մահացու վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ: Կատարվում է տեղազննություն։
Փաստի առթիվ Ա.Դալաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: