00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը որոշել է կանխել համաշխարհային 3-րդ պատերազմը. Ուկրաինայի նախկին վարչապետ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՌուս զինծառայողները Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի մարզում
Ռուս զինծառայողները Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի մարզում - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Ռուս զինծառայողները Ուկրաինայի հետ սահմանակից Բելգորոդի մարզում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլայ Ազարովը պատմել է, որ ՆԱՏՕ–ն Ուկրաինայի տարածքում մտադիր էր այնպիսի ստորաբաժանումներ տեղակայել, որոնք կարող են միջուկային զենք կրել։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունները նպատակ ունեին կանխելու ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կողմից միջուկային զենքի կիրառմամբ մարտական գործողությունները։
Քաղաքական գործիչը Facebook–ի իր էջում գրում է, որ Ռուսաստանն այդպիսով որոշել է Ուկրաինայում կարգուկանոն հաստատել և կանխել համաշխարհային երրորդ պատերազմը։
Ազարովի խոսքով` 2021 թվականի դեկտեմբերից Ռուսաստանը տեղեկություններ ունի Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ–ի կողմից 4 ռազմական բրիգադ (2 ցամաքային, 1 ծովային, 1 օդային` միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ) տեղակայելու ծրագրերի մասին։
ՆԱՏՕ–ն այդ գործողությունները մտադիր էր համաձայնեցնել 2022 թվականի ամռանը ՄԱԿ–ի ԱԽ–ի նիստին։ Այնուհետև, ամենայն հավանականությամբ տարեվերջին, նրանք կոնֆլիկտ կհրահրեին և ՌԴ–ի դեմ լայնածավալ մարտական գործողություններ կսկսեին` միջուկային զենքի կիրառմամբ։
«Առանցքային դեր էր դրանում հատկացվում Ամերիկայի կողմից վերահսկվող Ուկրաինայի ներկայիս իշխող վերնախավին և ազգայնականներին։ Միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային երրորդ պատերազմը և Ռուսաստանի վրա հարձակումը կանխելու համար Ռուսաստանը որոշեց կանգնեցնել այդ իրավիճակն ու կարգուկանոն հաստատել Ուկրաինայում», – կարծում է քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով` Արևմուտքը նեղսրտած է, որ իր ծրագրերը ձախողվել են, ու հիմա Ռուսաստանին հնարավոր չի լինի վերացնել միջուկային զենքով։ Բացի այդ, միայն հիմա է հնարավոր դարձել հրապարակել ԼԺՀ–ի և ԴԺՀ–ի տարածքում բնակչության ոչնչացմամբ հետագա հարված հասցնելու վերաբերյալ սադրանքի նախապատրաստման հետ կապված հետախուզական տվյալները։
Ազարովը նաև հայտարարել է, որ ուկրաինական բանակն ազգայնական գումարտակների ղեկավարությամբ փետրվարի 25-ին էր պատրաստվում մարտական գործողություններ սկսել Դոնբասում։ Պուտինը ընդամենը մեկ օր առաջ կանխեց Կիևի և Արևմուտքի ծրագրերը, ինչը թույլ տվեց իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը։
Ազարովի տեսանկյունից՝ ԼԺՀ–ն և ԴԺՀ–ն գրավելու ուկրաինական ծրագիրը մշակվել էր ՆԱՏՕ–ի համակարգողների հետ համատեղ, քանի որ ամերիկացիները նախապես Լեհաստան էին տեղափոխել շուրջ 5 հազար զինվոր։ Բացի այդ, կա լեհական բանակը, որը, ըստ մտահղացման, պետք է արգելափակեր Կալինինգրադի խմբավորումը, որպեսզի վերջինը չկարողանար առաջ շարժվել դեպի Ուկրաինայի հարավ–արևելյան՝ հարձակման ենթարկված տարածքներ։
Երկրորդ խմբավորումը Ռումինիայում «Սթրայքեր» (զրահատեխնիկա) բրիգադի հազարվոր զինվորներն են։ Այս խմբավորումը կարգելափակեր Մերձդնեստրը, որպեսզի այնտեղ գտնվող խաղաղապահները չկարողանան հարավով մոտենալ Օդեսային։
Այդպիսով, պնդում է Ազարովը, գործողությունների միասնական համալիր էր մշակվել և դրանք պետք է մեկնարկեին փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը։
Կործանում «բարեկամական կրակից». ո՞վ է ոչնչացրել աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը
Նրա խոսքով` Ռուսաստանի ներկայիս հատուկ գործողությունների ընթացքում նախևառաջ հարվածներ են հասցվել օդանավակայաններին և թռիչքուղիներին` այդտեղ ԱՄՆ–ից և մյուս երկրներից զենքով ինքնաթիռների վայրէջք կատարելն անհնարին դարձնելու համար, ինչպես նաև շարքից դուրս են բերվել կառավարման կետեր, ՀՕՊ համակարգեր, ռադիոլոկացիոն կայանքներ, զենիթահրթիռային դիվիզիոններ և այլն։
Հիշեցնենք, որ Ազարովը Ուկրաինայի վարչապետ է եղել 2010-2014 թվականներին։ Երկիրը նա լքել է 2014 թվականի հունվարին իշխանափոխության հանգեցրած ուկրաինական մայդանի ամենաթեժ պահին։
Լրահոս
0