00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում Հրեշտակների ճեմուղիներ չեն լինի

© Sputnik / Игорь Маслов / Անցնել մեդիապահոցАкция в Донецке в память о детях, погибших в ходе конфликта на юго-востоке Украины
Акция в Донецке в память о детях, погибших в ходе конфликта на юго-востоке Украины - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Բաժանորդագրվել
Ութ տարի շարունակ Օդեսայի ողբերգությունը չսպիացող վերք է եղել։ Ոչ, դա պարզապես մայիսյան մի երեկո Օդեսայում տեղի ունեցած խելագար երեք ժամ չէր։ Դա բազմամյա և բազում գործողություններով ողբերգություն էր, որը ծավալվում էր դանդաղ ու մահաբեր, ռադիացիայի պես վարակելով հազարավոր և միլիոնավոր մարդկանց հոգիները, գրում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Վիկտորյա Նիկիֆորովան։
Մարդկանց հիշողությունը զարմանալիորեն ընտրողական է դարձել։ Ռուսաստանցիներ համար պատշաճ է հիշել, օրինակ, գրեթե հարյուր տարի առաջ եղած ստալինյան բռնաճնշումները։ Եվ ոչ միայն հիշել, այլև մշտապես քորել այդ վերքը։ Բայց քաղաքականապես կոռեկտ և առաջադիմական չէ բոլորովին վերջերս տեղի ունեցած ողբերգությունները հիշելը։ Մինդեռ Ստալինն ու նրա կողմնակիցները, որ բնավ զգայուն մարդիկ չէին, կսարսափեին այն ամենից, ինչ անում էին ուկրաինացի նեոնացիստները Օդեսայում, Դոնբասում և այլ վայրերում։
Նրանց համար, ովքեր կարճ հիշողություն ունեն, հիշեցնենք․ 2014 թ․-ի մայիսի 2-ին ուկրաինական ֆաշիստ տականքները Օդեսայի Արհմիությունների տանը փակեցին խաղաղ ցույցի մասնակիցներին և վառեցին նրանց։ Ինտերնետն ամեն ինչ հիշում է, այդ թվում՝ երիտասարդ տղաների և աղջիկների դեմքերը, որոնք «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստում անմիջապես փողոցում։
Տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվեցին Արհմիությունների տանը։ Նրանցից շատերը, փորձելով փրկվել, պատուհաններից դուրս էին նետվում։ Եվ այստեղ էլ նրանց կողմն էին նետվում «գիտակիցները» և ծեծելով սպանում։ Մարդասպանների գազանության աստիճանը դժվար է պատկերացնել։ Ձեռագիրը հեշտ ճանաչելի է․ հենց նրանց գաղափարական նախնիները՝ բանդերականներն էին Բելառուսի գյուղերի խաղաղ բնակիչներին փակում տներում և ողջ-ողջ այրում։ Ձեռքերը հիշում են։
Բայց 40-ականներին բանդերականները որոշ բաներ չունեին, օրինակ՝ հարմարավետ ЖЖ (LiveJournal – խմբ.) և անուշիկ Facebook։ Ժամանակակից մարդասպանները ոչ միայն տանջում էին և սպանում, այլև հաճույքով իրենց նողկալի արարքները տեղադրում էին սոցցանցերում։ Եվ արդարացի հեյթի փոխարեն ստանում էին լայքեր, հավանումներ ու թեմատիկ մեմեր։
Մենք բոլորս էլ հիշում ենք սրամտությունները «տապակած կոլորադների», «խորովածի» և այլնի մասին։ Միլիոնավոր ոչ այն է մարդիկ, ոչ այն է բոտեր, զվարճանալով ու սրամտելով, զանգվածային սպանության մասնակից էին դառնում։ Բայց դա ողբերգության միայն երկրորդ ակտն էր։
Երրորդը սկսվեց, երբ հայրենի պայծառերես մտավորականությունն ասես առհասարակ չնկատեց Օդեսայում տեղի ունեցածը։ Ընդ որում՝ դրանից առաջ նրանք չէին լռում, այլ ջերմեռանդորեն պաշտպանում էին Կիևի ցուցարարներին և չէին քաշվում ամենատականք նացիստների հետ լուսանկարվելուց։ Միաժամանակ ամբողջ կոկորդով գոռալով, թե «Ուկրաինայում ոչ մի ֆաշիզմ չկա»։
Եվ ահա ֆաշիստներն իսկապես, առանց կատակի, հասան Օդեսա։ Եվ սկսեցին ոչնչացնել խաղաղ բնակչությունը։ Եվ հանկարծ ամբողջ կիևամետ մոսկովյան խմբակը շրջվեց, աչքերը պինդ փակեց ու լռեց։ Ոմանց նույնիսկ փորձեցին արդարացնել ջարդը։ Մի անխորտակելի փաստարկ եմ հիշում․ «Դե դրանք ախր (այսինքն՝ սպանվածները) ռուսական անձնագրերով մարդիկ էին»։ Հա, իրոք, ի՞նչ ձևականություններ անես այդպիսի մարդկանց հետ։
Մտավորականների ինչ-որ անվերջ կոնգրեսների, մեմորիալների և Փեն-կենտրոնի անդամները լռության մատնեցին նացիստների սոսկալի հանցագործությունը, որը կատարվել էր օրը ցերեկով, հիասքանչ Օդեսայում՝ մի քաղաքում, որն այդպիսի սարսափներ չէր տեսել ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացվելուց ի վեր։ Դա ամբողջ «պայծառերես» խմբակի բարոյական ինքնասպանությունն էր։
Այնուհետև զոհերի հարազատները փորձեցին գոնե ինչ-որ արդարություն պահանջել կիևյան ռեժիմից։ Օդեսան փոքր քաղաք է, և բոլորը հիանալի պատկերացնում էին, թե ով է եղել այդ ջարդի կազմակերպիչը, իսկ ով էր, այսպես ասած, արկերը բերում-տանում։ Դժվար չէր լինի այդ հանցագործներին գտնել, ձերբակալել ու դատել, եթե, իհարկե, կիևյան ռեժիմը գոնե փորձեր քաղաքակիրթ երևալ։
Ոչինչ չստացվեց։ Հիշում եմ, տեսախցիկները նկարել էին, թե ինչպես է Պորոշենկոն լսում զոհերի մայրերին ու կանանց։ Անգամ ինչ-որ բան է խոստանում։ Անգույն հոնքերը կիտում է, կախված մաշկը ցնցվում է։ Եվ վերջ։ Մարդասպանները ազատության մեջ մնացին, իսկ Դոնբասում նրանց հանցակիցներն ազդանշան ստացան․ «Կարելի է»։
Մարդիկ թաքնվում են Կիևի մետրոյի «Վոկզալնայա» կայարանում - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Ուկրաինայում հումանիտար իրավիճակը սրընթաց վատանում է. ՌԴ ՊՆ
Կիևին ութ տարի տեռոր պետք եղավ՝ իր ղեկավարած բնակչությանը ծայրահեղ, կենդանական դողի հասցնելու համար։ Պոլիշինելի գաղտնիքն այն է, որ ուկրաինացի նացիստները, ճիշտ այնպես, ինչպես նրանց գործընկերները ֆաշիստական Գերմանիայից, երբեք էլ բնակչության մեծամասնության աջակցությունը չեն ունեցել։ Մեծամասնությունը պարբերաբար քվեարկել է ՆԱՏՕ-ի դեմ և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգտին։ Եվ ահա հենց մարդկանց լռել ստիպելու համար էլ սկսվեց այդ բազմամյա ծաղրը։
Ուկրաինայում բացեիբաց, օրը ցերեկով սպանում էին ոչ միայն Ռուսաստանին համակրողներին, այլև նրանց, ովքեր համարձակվում էին մի փոքր այլ կերպ մտածել։ Զանգվածաբար ոչնչացնում էին Դոնբասի խաղաղ բնակչությունը։ Կտտանքների էին ենթարկում գերիներին, գնդակահարում էին պատահական մարդկանց, տներ, դպրոցներ, տրոլեյբուսի կանգառներ էին պայթեցնում։
Ահաբեկչության սոսկալի հուշարձան դարձավ Դոնեցկի Հրեշտակների ճեմուղին։ Այնտեղ հուշատախտակին փորագրված են քաղաքի փոքրիկ բնակիչների անունները, որոնք զոհվել են նացիստների ձեռքով։ Հարյուր քառասունինը մեռած երեխա․ ահա թե ինչ բերեց Կիևի ռեժիմը Դոնբասին։
Հիմա մեր աչքի առաջ ծավալվում է ութը տարի առաջ սկսված ողբերգության եզրափակիչ գործողությունը։ Ռուս զինվորները կռվում են Ուկրաինան ֆաշիստական ախտից ազատագրելու համար։ Նրանց համար շատ դժվար է։ Ուկրաինացի նացիստները բոլորից լավ են լսել և հասկացել նախագահ Պուտինին։ Անխուսափելի վրեժից սարսափած՝ նրանք գերի են վերցնում քաղաքների խաղաղ բնակչությունը, ոչնչացնում են երկիրը, մի խոսքով՝ իրենց իսկական ահաբեկիչների պես են պահում։ Բայց դա նրանց չի փրկի։
Ցավոք, կիևյան ռեժիմին համակրող ռուսաստանցիներից շատերը մինչև օրս բավականին մեծ վարչական ռեսուրս ունեն։ Նրանք շարունակում են արդարացնել նացիստներին և ռուս երիտասարդների գլուխը լցնել դամբարաններից հանած իրենց հեքիաթներով։ Նրանց սաներից՝ ուսանողներից, դպրոցականներից, երկրպագուներից ոմանք արդեն «պատերազմի դեմ» ցույցերի են դուրս գալիս։ Ըհը, Մոսկայում մի աղջիկ վերջերս ոստիկանների վրա «Մոլոտովի կոկտեյլ» է շպրտել։
Ես կուզենայի խնդրել այդ երիտասարդներին․ կարդացեք Դոնեցկի Հրեշտակների ճեմուղու հուշարձանի գրվածքները։ Պարզապես կարդացեք։ «Օրեխով Ժենյա, 9 տարեկան»։ «Նեստերուկ Վանյա, 5 տարեկան»։ «Մարտինյուկ Սոֆյա, 4 տարեկան»։
Զանազան ժապավեններով ու մրցանակներով, կոչումներով ու տիտղոսներով զարդարված մարդիկ տարիներ շարունակ ծիծաղում էին այդ երեխաների ճակատագրի վրա։ «Խաչված տղա», ահ, ինչ զվարճալի է։ Սա այն ամենն է, ինչ մենք լսել ենք նրանցից, մեր, այսպես ասած, մտքերի տիրակալներից։ Ինչ-որ ահավոր հեգնանք կա այն բանում, որ այդպիսի անցյալի ֆոնին նրանք իրենց, չգիտես ինչու, «Ռուսաստանի մտավորականություն» են կոչում։ Աբսուրդ է ուղղակի։
Նրանց «պատերազմի դեմ»-ը բոլորին արդեն զզվեցրած «բավարական կխմեինք»-ի նոր տարբերակն է։ Իրենց լսարանը ցույցի դուրս բերելով, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ուկրաինացի նացիստները շարունակեն սպանել երեխաներին։
Երբեմն թվում է՝ նրանք դեմ չէին լինի, եթե նմանատիպ Հրեշտակների ճեմուղիներ հայտնվեին Բելգորոդում ու Ռոստովում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Այն ժամանակ նրանք հիանալի առիթ կունենային կեղծավորաբար հառաչելու այն առիթով, թե ինչպես սխալ ռուս ժողովուրդը վերջապես վճարեց իր «սխալության» համար։
«Այդար» գումարտակի ոչնչացումը. ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ռուսական «Ինոխոդեց» ԱԹՍ–ի աշխատանքը
Իսկ հոգու խորքում նրանք շատ ուրախ կլինեին այդ ամենի համար։ Զգացվում է, որ ուկրաինացի նացիստների գործողությունները ևս մասամբ զվարճացնում են նրանց։ Դե, վախենալու է, իհարկե, բայց ի՜նչ ադրենալին է։ Նրանք ախր այնքան են սիրում լյուստրացիաների թեման, մեր պայծառերեսները։ Դժվար չէ տեսնել, թե ինչեր են երևակայում։
Բայց այդ ամենը չի լինի, իհարկե։ Ռուս զինվորականներն այսօր ամեն ինչ անում են, որպեսզի ռուսական քաղաքներում այլևս երբեք Հրեշտակների ճեմուղիներ չհայտնվեն։ Որպեսզի Օդեսայի ջարդն այլևս երբեք չկրկնվի։ Որպեսզի ուկրաինական տեռորի բոլոր կազմակերպիչները հայտնվեն մեղադրյալի նստարանին, իսկ հետո՝ ճաղերի հետևում։
Լրահոս
0