https://arm.sputniknews.ru/20220304/ukrainajum-humanitar-iravitshaky-sryntac-vatanum-e-rd-pn-39394409.html
Ուկրաինայում հումանիտար իրավիճակը սրընթաց վատանում է. ՌԴ ՊՆ
Ուկրաինայում հումանիտար իրավիճակը սրընթաց վատանում է. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Դժվարին իրավիճակ է ստեղծվել հատկապես Կիևում, Խարկովում, Սումիում, Չեռնիգովում և Մարիուպոլում։ 04.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-04T16:28+0400
2022-03-04T16:28+0400
2022-04-14T11:37+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39045644_0:126:1600:1026_1920x0_80_0_0_d8e90af398d453c166aa7afbd4106ae1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինայի մեծ մասում աղետալի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, որը սրընթաց վատանում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։Նրա խոսքով` ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Կիևում, Խարկովում, Սումիում, Չեռնիգովում, Մարիուպոլում և մի շարք այլ բնակավայրերում։«Այսօր այս քաղաքներում գործնականում հումանիտար աղետ է»,- ասել է նա։«Ազգայնականների գումարտակների ահաբեկիչները շարունակում են խաղաղ բնակիչներին և օտարերկրյա քաղաքացիներին որպես կենդանի վահան օգտագործել»,- ասել է նա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39045644_96:0:1533:1078_1920x0_80_0_0_89728b359fcc74874ccf682a2ab108ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայում հումանիտար իրավիճակը սրընթաց վատանում է. ՌԴ ՊՆ
16:28 04.03.2022 (Թարմացված է: 11:37 14.04.2022) Դժվարին իրավիճակ է ստեղծվել հատկապես Կիևում, Խարկովում, Սումիում, Չեռնիգովում և Մարիուպոլում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինայի մեծ մասում աղետալի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, որը սրընթաց վատանում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով` ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Կիևում, Խարկովում, Սումիում, Չեռնիգովում, Մարիուպոլում և մի շարք այլ բնակավայրերում։
«Այսօր այս քաղաքներում գործնականում հումանիտար աղետ է»,- ասել է նա։
Միզինցևն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանի կոչերին, նացիստները արգելափակում են Ուկրաինայի հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև մեծ թվով օտարերկրացիների ելքը` թույլ չտալով իրականացնել նրանց տարհանումը։
«Ազգայնականների գումարտակների ահաբեկիչները շարունակում են խաղաղ բնակիչներին և օտարերկրյա քաղաքացիներին որպես կենդանի վահան օգտագործել»,- ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։