00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի և Սարգսյանի հանդեպ միջազգային հետախուզում չի հայտարարվել. Գլխավոր դատախազություն

© Photo : administration of Robert KocharyanՍերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Բաժանորդագրվել
Դատախազությունը հայտնել է, որ «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ նմանատիպ որևէ հարցման «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ և չի կարող հայտարարվել։ 168.am-ի գրավոր հարցման ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Փետրվարի 21-ին ադրբեջանական Minval.az-ը հաղորդեց, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Կայքը հղում էր կատարել Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևին։
Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախուզումները հիմնված են ազգային ատելության վրա. ՀՀ ԳԴ
ՀՀ գլխավոր դատախազությունից 168.am-ին տեղեկացրել են, որ դեռևս 2017թ.-ից դատախազությունը ՀՀ իրավասու մարմինների ու օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հետախուզման հարցումների փորձերը կանխելու և ձախողելու ուղղությամբ։
Նման փորձերի վերաբերյալ տեղեկություն ստացվելու յուրաքանչյուր դեպքում ՀՀ դատախազության կողմից կատարվում են համապատասխան ստուգումներ ու ձեռնարկվում միջոցներ` դրանք ձախողելու ուղղությամբ։
«Ձեր կողմից նշված անձանց կապակցությամբ ևս (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան) ձեռնարկվել են ստուգմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում համապատասխան հրապարակումներում առկա տեղեկատվությունը չի հաստատվել»,- նշված է դատախազության պատասխանում:
Նման խնդիրների լուծման ուղղությամբ «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության հետ իրականացվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ նմանատիպ որևէ հարցման «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:
Ինչ վերաբերում է ՀՀ քննչական մարմիններում քննվող քրգործերով ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերի առկայության վերաբերյալ հարցադրումներին, ապա ՀՀ դատախազությունից տեղեկացրել են, որ այդպիսիք հարուցված են։ Դրանց շրջանակներում մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում։
Լրահոս
0