https://arm.sputniknews.ru/20220303/ukrainakan-patvirakutjuny-zhamanel-e-rusastani-het-banakcutjunneri-vajr-tesanjut-39353462.html
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների վայր. տեսանյութ
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների վայր. տեսանյութ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Բելառուս ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։ Տեղեկությունը տեսանյութին կից... 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T17:50+0400
2022-03-03T17:50+0400
2022-03-03T17:57+0400
ուկրաինա
ռուսաստան
բանակցություն
պատերազմ
բելառուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39191955_0:39:3309:1900_1920x0_80_0_0_2d945c812ac594972debea92a58c900a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Բելառուս ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։ Տեղեկությունը տեսանյութին կից հայտնում է ՌԻԱ Նովոստին։Տեսանյութում երևում է, որ ուկրաինական կողմը հանդիպման վայր է գալիս ուղղաթիռներով, ինչպես անցած անգամ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Բելառուսի Բրեստի շրջանում։ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:Իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր մարտի 2-ի երեկոյան Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Սկզբում նշվում էր Բելովեժյան թավուտում հանդիպման մասին, սակայն ուկրաինական կողմը չհամաձայնեց տեղի սիմվոլիզմի պատճառով (հենց այնտեղ 1991 թվականին ստորագրվեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների միջև) ։Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայրում սպասելու է ուկրաինական ներկայացուցիչներին: Կրեմլի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, որևէ կանխատեսում չի արել բանակցությունների հնարավոր ելքի վերաբերյալ։Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։
ուկրաինա
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39191955_355:0:3086:2048_1920x0_80_0_0_6b47e24791c6af6c289cb4c451b614d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, բանակցություն, պատերազմ, բելառուս
ուկրաինա, ռուսաստան, բանակցություն, պատերազմ, բելառուս
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Բելառուս ՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։ Տեղեկությունը տեսանյութին կից հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում երևում է, որ ուկրաինական կողմը հանդիպման վայր է գալիս ուղղաթիռներով, ինչպես անցած անգամ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան Բելառուսի Բրեստի շրջանում։
ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական:
Իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր մարտի 2-ի երեկոյան Ռուսաստանի հետ բանակցությունների մասին: Սկզբում նշվում էր Բելովեժյան թավուտում հանդիպման մասին, սակայն ուկրաինական կողմը չհամաձայնեց տեղի սիմվոլիզմի պատճառով (հենց այնտեղ 1991 թվականին ստորագրվեց Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների միջև) ։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայրում սպասելու է ուկրաինական ներկայացուցիչներին: Կրեմլի ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, որևէ կանխատեսում չի արել բանակցությունների հնարավոր ելքի վերաբերյալ։
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը
կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։