00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞վ է ռուսական «Z» օպերացիան տարբերվում արևմտյան անալոգներից

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՌԴ զինծառայողներ
ՌԴ զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2022
ՌԴ զինծառայողներ
Բաժանորդագրվել
Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիային ուղղված ՌԴ ԶՈւ օպերացիան ընթանում է դինամիկ, արդյունավետ և մարտական գործողությունների ցանցակենտրոն կազմակերպման օրինակ է։ Գերակայությունը պահպանվում է բարձր տեխնոլոգիական սպառազինությամբ, ստորաբաժանումների օպերատիվ և մարտավարական միասնական իրազեկությամբ, ինչպես նաև հակառակորդի տարածքում կարևոր ռազմական օբյեկտների ճշգրիտ խոցման համար ուժերի բաշխմամբ և համաժամանակեցմամբ։
Ռուսական զորքը մարտական պատրաստության ֆանտաստիկ մակարդակ է ցույց տալիս. ակտիվ և միաժամանակ է գործում Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում, որտեղ խաթարվել է Ուկրաինայի ԶՈւ կենտրոնացված կառավարումն ու ապահովումը, խոշոր քաղաքներն արգելափակված են, միայն օջախային դիմակայություն է նկատվում` որպես «կենդանի վահան» խաղաղ բնակիչներին օգտագործելով։ Չնայած ԵՄ–ի, ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ցավագին արձագանքին` Մոսկվան մտադիր է գործողությունները հասցնել տրամաբանական ավարտին։ Հավանաբար ոչ թե Կիևում (որի շուրջ ՌԴ զորքերի հզոր խումբ է կենտրոնացած), այլ Լվովում և Լեհաստանի սահմանին։
Մենք պատրաստ ենք խոսել, բայց շարունակելու ենք մեր հատուկ գործողությունը. Լավրով
Ռուսական օպերացիայի տեխնոլոգիական առանձնահատկությունները` մարտական գործողությունների ցանցակենտրոն կազմակերպում, բարձր ճշգրտությամբ հրթիռային զենքի և տարատեսակ զորամիավորման կիրառում, առաջին իսկ օրվանից օդային տարածքի լիարժեք վերահսկում, դեսանտներ կարևոր ուղղություններում (հակառակորդի ամբողջ տարածքով), զրահատեխնիկայի օպերատիվ տեղափոխում, խոշոր քաղաքների, այդ թվում Կիևի շրջափակում, ինչպես նաև կործանիչ, ռմբակոծիչ և բանակային ավիացիայի, ՀՕՊ համակարգերի և ռադիոէլեկտրոնային պայքարի ակտիվ կիրառում, ինչպես նաև զգուշավոր վերաբերմունք խաղաղ բնակիչների և քաղաքային ենթակառուցվածքների նկատմամբ։
ՌԴ ՊՆ տվյալներով` գործողությունների 6 օրվա ընթացքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1502 օբյեկտ, այդ թվում` Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցների ավելի քան 50 կետ, 47 ինքնաթիռ ցամաքում և 11 ինքնաթիռ օդում, 46 ԱԹՍ, 38 ՀՕՊ զենիթահրթիռային համալիր և 51 ՌԼԿ, 472 տանկ և այլ զրահամեքենա, 62 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 206 դաշտային հրետանի և ականանետ, 336 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։ Սա բացարձակ ջախջախում է։
Միջուկային պատերազմի մասին խոսակցություն տարվում է, բայց ոչ Ռուսաստանի կողմից. Լավրով
Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում Պենտագոնի և ՆԱՏՕ–ի աշխարհագրական մասշտաբներով համեմատելի, բայց դանդաղընթաց գործողությունները խղճուկ տեսք ունեն։ Օրինակ` ամերիկյան ռենջերները 2003 թվականին Բաղդադ հասան երկու շաբաթում, այնուհետև ևս մեկ շաբաթ հրթիռային հարվածներով ջախջախում էին քաղաքային ենթակառուցվածքները` էլեկտրաենթակայանները, ջրատարը, կոյուղին և աղբատարները։ Մենք գիտենք` ինչով ավարտվեց այդ արշավը` 1 մլն խաղաղ բնակչի վախճանով ու Իրաքից ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի զորքերի անփառունակ դուրսբերումով։
Ցանցակենտրոն իրականություն
Պենտագոնում նշել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների (Ուկրաինայի շրջաններում և նույնիսկ Սև ծովի ջրատարածքում GPS ազդանշանների խլացում) արդյունավետ կիրառումը ՌԴ զորքերի կողմից։ Նախկինում երբեք աշխարհում որևէ մեկը նման բան չի արել։ Բացի այդ, ոչ ոք ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ նավատորմին մարտահրավեր չի նետել` անմիջական հարևանությամբ հրթիռային հածանավեր և գերձայնային տարրերով հզոր հրթիռակիր ինքնաթիռներ (ռուսական ՄիԳ-31Կ և Տու-22Մ3 տեղակայվել են Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում) տեղադրելով։ Սա նրա համար, եթե ՆԱՏՕ–ն հանկարծ գայթակղիչ ցանկություն ունենա հեռահար աջակցելու Ուկրաինայի ԶՈւ–ին թևավոր «Տոմահավկներով» (BGM-109 Tomahawk–ի հեռահարությունը 2500 կմ է)։
ԱՄՆ ծովային հետևակի հետախուզության վետերան և ՄԱԿ–ի` սպառազինության գծով նախկին տեսուչ Սքոթ Ռիթերը մասնագիտական աչքով է գնահատել Ուկրաինայում տեղի ունեցողը. «Պարզապես ապշեցնող է, թե ինչպես են ռուսներն աշխատում։ Նրանք կարծես թոկից գեհենն են բաց թողել... ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն նման բան չունեն»։ Եվ հավելել է. «Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ–ի դաշինքը բացարձակապես անզոր է։ Մեր տրանսատլանտյան դաշինքը մոլորակով շրջում էր թաղի ամենահզոր ավազակախմբի նման։ Իսկ հիմա պարզվում է, որ մենք պարզապես խայտառակություն ենք»։
Military Watch պարբերականի վերլուծաբանները նշել են, որ Ուկրաինան մեծ երկիր է, որը Եվրոպայում թվաքանակով երրորդ բանակն ունի` ավելի քան 200 հազար զինծառայող, 900 հազար պահեստազորային և ևս 100 հազար ռազմականացված միավորումներ` զարգացած հարվածային ավիացիայով և բալիստիկ հրթիռների զինանոցով, 850 մարտական տանկերով։ Սակայն ռուսական զորքը Ուկրաինայի տարածքում առաջին 72 ժամվա ընթացքում արդեն իսկ զգալի առաջխաղացում էր արձանագրել, իսկ Կիևի արվարձանը դեսանտայինները վերցրել էին 48 ժամվա ընթացքում։ Ընդ որում` գործողություններից առաջ օդային երկարատև հարվածներ չէին եղել, ինչպես Իրաքի կամ Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ–ի արշավների ժամանակ։
Այս հանգամանքը բացատրվում է ՌԴ ՕՏՈւ հարվածային ավիացիայի` խնդիրները կայծակնային արագությամբ լուծելու կարողությամբ ու մարտական զգալի փորձ (սիրիական) ունեցող ՌԴ ցամաքային զորքերի բարձր արդյունավետությամբ։ Ռուսաստանն իր ողջ էլիտար ուժերն ու տեխնիկան չի ներգրավել, մարտական գործողությունների ուկրաինական թատերաբեմ երկրորդ էշելոնի զորքեր չի մտցրել, ինչը վկայում է բարձր մարտական արդյունավետության և կայունության մասին։
Զելենսկին ասել է, որ 16 հազար օտարերկրյա վարձկաններ գալիս են Ուկրաինայի համար պատերազմելու
Գործողություններն արագացնելու համար պահեստազորում կան զրահատանկային զորամասեր, մեծ հզորությամբ հրթիռային և հրետանային բրիգադներ («Սոլնցեպյոկ» համակարգեր), բայց ամերիկյան փորձագետները նշում են հատուկ գործողությունների առավելագույն խնամքով կատարված աշխատանքն ու ճշգրտությունը. Ռուսաստանը մտադիր չէ ջախջախել քաղաքացիական օբյեկտներն ու բնակավայրերի ենթակառուցվածքները։
Ամերիկյան փորձագետները նշում են. «Եթե ռուսական զորքը նման նախազգուշական միջոցներ չձեռնարկեր, նրանց առաջխաղացումն ավելի արագ կկատարվեր»։ Փոխարենը ապառազմականացման և դենացիֆիկացիայի ավարտից հետո Ուկրաինայի տնտեսությունը կենսունակ կմնա։ Համեմատության համար նշենք` «Ազովի» նման ուկրաինական ազգայնական գումարտակները կիրառում են «այրված երկրի» մարտավարությունը։ Military Watch–ը կանխատեսում է, որ ռուսական բանակը թարմ ուժեր կմտցնի Ուկրաինայի արևմտյան շրջաններ` Լեհաստանի սահմանների մոտ։ Եվ դա պատահական չէ։
Բաղդադ չէ
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և ՆԱՏՕ–ի երկրների պաշտոնական ներկայացուցիչները փետրվարի 24-ից հետո գրեթե ամեն օր հայտարարում են, որ իրենց զորքը Ուկրաինայում ՌԴ բանակի հետ հակամարտության մեջ չի մտնելու։
«Գործընկերներին» ակնհայտորեն զսպում է սովորական և միջուկային սպառազինության ոլորտում ՌԴ–ի տեխնոլոգիական և մարտական գերակայությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով արևմտյան սպառազինության հնարավոր մատակարարումները Կիևին` Մոսկվան դաշինքի ուժերի հետ անմիջական ռազմական բախման վտանգ է տեսնում։
Լեհաստանի տարածքում պատրաստվում են Ուկրաինա ռազմական տեխնիկայի խմբաքանակ ուղարկել դաշնակից երկրներից, և լեհական ՌՕՈւ–ն օդային հետախուզություն է իրականացնում Ուկրաինայի սահմանից 100 մետրի վրա։ Մեծ հրավառություն կարող է լինել Լվովի մարզի տարածքում, որի մասին ռուսական կողմը նախապես էր նախազգուշացրել դաշինքին։ Ուկրաինան Իրաք չէ, որտեղ 20 տարի «խաղում էին» ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն։
Հիշեցնեմ, որ փոխծովակալ Արթուր Սեբրովսկու և ԱՄՆ ՊՆ գիտաշխատող Ջոն Գարսթքի ցանցակենտրոն մարտական գործողությունների հայեցակարգը հայտնվել է 1998 թվականին։ Գլխավոր գաղափարը` մի քանի անգամ զինված ուժերի հզորության ավելացում առանց թվաքանակի ավելացման` շնորհիվ կառավարման տեխնոլոգիաների որակյալ ցատկի և միասնական տեղեկատվական ցանցի հնարավորությունների, որը իրական ժամանակի ռեժիմում միավորում է բոլոր գործող ստորաբաժանումները։

ՌԴ ՊՆ–ն զարգացրել և կատարելագործել է այս տեսությունը, իսկ կարևորը` ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի համար ստորացուցիչ արագությամբ ցանցակենտրոն արվեստը ներդրել կյանքում։ Այդ իսկ պատճառով ավելորդ անգամ պետք չէ Ուկրաինայի տարածքում խախտել Ռուսաստանի կարմիր գիծը։

Զինված ուժերի գծով ամերիկյան սենատի կոմիտեում վերլուծաբաններ Հիզեր Քոնլին և Ռոջեր Զաքհեյմը երեկ հայտարարեցին, որ Չինաստանը «հիմնական մարտահրավերն» է, իսկ Ռուսաստանը` «անկասկած ամենավտանգավորն է այսօր»։ Պարոնա՛յք, որևէ օգտակար բանով զբաղվեք։ Ահա, օրինակ, Դաշնային պահուստային համակարգի ղեկավարն արդեն նկատել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության հետևանքները ԱՄՆ տնտեսության համար «ծայրաստիճան անորոշ» կլինեն։
Ռուսաստանին մեղադրելու, նրա ուղղությամբ քարեր նետելու, «Ջավելիններ» կամ «Տոմահավկներ» գցելու իրավունք Վաշինգտոնն ու Բրյուսելը չունեն, գոնե այն պատճառով, որ 2014 թվականին հենց ԱՄՆ–ն և ԵՄ–ն էին Կիևում պետական հեղաշրջում կազմակերպել, Ուկրաինայում ծայրահեղ ռազմականացված նացիստական պետություն ստեղծել, այդպիսով մարտական գործողությունների սկիզբ դրել Արևելյան Եվրոպայում։
Այնուհետև 8 տարվա ընթացքում ԱՄՆ–ն և ԵՄ–ն որևէ կերպ չազդեցին կիևյան ռեժիմի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարման վրա։ Այժմ Ռուսաստանը սեղմ ժամկետներում կավարտի պատերազմը, և ցանցակենտրոն եղանակով կհեռացնի բոլոր նրանց, ովքեր կանգնած կլինեն Եվրոպայում ամուր խաղաղություն հաստատելու ճանապարհին։ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողություններն ուղղված են Ուկրաինայի զինաթափմանը, այլընտրանք լինել չի կարող։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–յան ալիքին բաժանորդագրվեք հետևյալ հղումով։
Լրահոս
0