https://arm.sputniknews.ru/20220303/hajpvosti-varvord-ughekcvoghn-inkasaciaji-meqenajic-gvoghacel-e-65-mln-dramvov-parky-39332526.html
«Հայփոստի» վարորդ-ուղեկցողն ինկասացիայի մեքենայից գողացել է 6.5 մլն դրամով պարկը
«Հայփոստի» վարորդ-ուղեկցողն ինկասացիայի մեքենայից գողացել է 6.5 մլն դրամով պարկը
Sputnik Արմենիա
Ուղեկցող վարորդը գողությունը կատարել է` օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից: 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T12:07+0400
2022-03-03T12:07+0400
2022-03-03T12:08+0400
գողություն
հայփոստ
փող
թոշակ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1968/01/19680125_0:76:1600:976_1920x0_80_0_0_6b8aa9d1af7b4764d46ffb0af3a43a19.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը ինկասացիայի մեքենայից գողացել է 6.5 մլն դրամով պարկը։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։Նշվում է, որ մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ է եղել:Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը:Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1968/01/19680125_176:0:1600:1068_1920x0_80_0_0_538c2e0025105461490d6ae858faddab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գողություն, հայփոստ, փող, թոշակ, հայաստան
գողություն, հայփոստ, փող, թոշակ, հայաստան
«Հայփոստի» վարորդ-ուղեկցողն ինկասացիայի մեքենայից գողացել է 6.5 մլն դրամով պարկը
12:07 03.03.2022 (Թարմացված է: 12:08 03.03.2022) Ուղեկցող վարորդը գողությունը կատարել է` օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը ինկասացիայի մեքենայից գողացել է 6.5 մլն դրամով պարկը։ Տեղեկությունը
հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ է եղել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.5 մլն դրամ էր:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղու սուպերմարկետի մոտ մյուս ուղեկցող վարորդը, օգտվելով գործընկերոջ ժամանակավոր բացակայությունից, գողացել և նախապես իր կողմից սուպերմարկետի մոտ կայանված «Օպել» մակնիշի մեքենան է տեղափոխել ինկասացիայի գումարով պարկը:
Գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Չարենցավանի քննչական բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: