https://arm.sputniknews.ru/20220302/14-amja-haj-tenisisty-turqiajum-haghtel-e-turqin-u-chernvogvorcun-ev-chempivon-dardzel-39311990.html
14-ամյա հայ թենիսիստը Թուրքիայում հաղթել է թուրքին ու չեռնոգորցուն և չեմպիոն դարձել
14-ամյա հայ թենիսիստը Թուրքիայում հաղթել է թուրքին ու չեռնոգորցուն և չեմպիոն դարձել
Sputnik Արմենիա
Միքայել Ավանեսյանը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, իսկ Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում լավագույնն է 14 տարեկանների... 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T18:28+0400
2022-03-02T18:28+0400
2022-03-02T18:30+0400
հայաստան
հայ
թենիս
թուրք
պատանի
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39311386_0:76:800:526_1920x0_80_0_0_1d9eb7d00b933e664fb46798587e6baa.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. 14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Կիսաեզրափակիչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակիչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ։Միքայել Ավանեսյանը Երևանից է, մարզվում է մայրաքաղաքում։Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում նա լավագույնն է 14 տարեկանների շրջանում: Կարամանուկյանը շեշտել է, որ Միքայելը գնում է դեպի պրոֆեսիոնալ թենիս, բայց, իհարկե, պատանեկան թենիսը տարբերվում է պրոֆեսիոնալից, սակայն հույսերը մեծ են։Զուգախաղերում էլ Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Ըստ Գևորգ Կարամանուկյանի՝ դա էլ է մեծ հաջողություն։Այս տարվա մրցաշարին հայկական թիմը մեկնել է պետական ֆինանսավորմամբ:Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից, Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին:Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39311386_99:0:800:526_1920x0_80_0_0_b82be7ede0416e53a42252dbf24dfe52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ, թենիս, թուրք, պատանի, սպորտ
հայաստան, հայ, թենիս, թուրք, պատանի, սպորտ
14-ամյա հայ թենիսիստը Թուրքիայում հաղթել է թուրքին ու չեռնոգորցուն և չեմպիոն դարձել
18:28 02.03.2022 (Թարմացված է: 18:30 02.03.2022) Միքայել Ավանեսյանը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, իսկ Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում լավագույնն է 14 տարեկանների շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. 14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
մամուլի ծառայությունը։
Կիսաեզրափակիչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակիչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ։
«Միքայելն անցած տարվա դեկտեմբերին էլ էր մասնակցել այս մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, ինչը ևս աննախադեպ արդյունք էր: Այս տարի Միքայելն ինքն իրեն գերազանցեց: Նա Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, սա հիանալի ցուցանիշ է: Շատ ուրախ ենք, որ կարողացավ նաև մրցաշարի հաղթող դառնալ: Այս մի քանի տարվա ընթացքում Միքայելը շատ երկար ու բարդ ճանապարհ է անցել»,– նշել է Կարամանուկյանը:
Միքայել Ավանեսյանը Երևանից է, մարզվում է մայրաքաղաքում։
Ֆեդերացիայի ազգային վարկանիշային աղյուսակում նա լավագույնն է 14 տարեկանների շրջանում: Կարամանուկյանը շեշտել է, որ Միքայելը գնում է դեպի պրոֆեսիոնալ թենիս, բայց, իհարկե, պատանեկան թենիսը տարբերվում է պրոֆեսիոնալից, սակայն հույսերը մեծ են։
Զուգախաղերում էլ
Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Ավանեսյանն ու Դավիթ Պողոսյանը գրավել են երրորդ տեղը: Ըստ Գևորգ Կարամանուկյանի՝ դա էլ է մեծ հաջողություն։
Այս տարվա մրցաշարին հայկական թիմը մեկնել է պետական ֆինանսավորմամբ:
Բացի Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականից, Թուրքիայում են գտնվում նաև մեր երկրի՝ մինչև 12 տարեկան տղաների և աղջիկների թիմերը, որոնք մասնակցում են Թենիս Եվրոպայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին:
Անթալիայում ընթացող մրցաշարը կավարտվի մարտի 7-ին: Այսօր կմեկնարկի մրցաշարի երկրորդ փուլը, որին ևս կմասնակցեն հայ թենիսիստները: Հայաստանի՝ մինչև 14 տարեկանների հավաքականի կազմում, բացի Միքայել Ավանեսյանից և Դավիթ Պողոսյանից, մրցավայր են մեկնել նաև Լիլիթ Անտոնյանը և Սոֆի Գիդաչյանը: Մարզիչը Վահե Ավետիսյանն է:
Հայաստանի՝ մինչև 12 տարեկանների հավաքականը ևս 4 մարզիկով է մասնակցում ուսումնամարզական հավաքին՝ 2 տղա և 2 աղջիկ: