https://arm.sputniknews.ru/20220301/zelenskin-khvosel-e-rusastani-het-banakcutjunneri-erkrvord-puli-masin-39230942.html
Կիևն ազդանշաններ է ստացել. Զելենսկին խոսել է բանակցությունների առաջին փուլի մասին
Կիևն ազդանշաններ է ստացել. Զելենսկին խոսել է բանակցությունների առաջին փուլի մասին
Sputnik Արմենիա
Ռուս–ուկրաինական բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T09:52+0400
2022-03-01T09:52+0400
2022-03-01T10:21+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1945/47/19454777_0:0:1600:901_1920x0_80_0_0_ac818a510a05ca7ed2b9e05bc2c950b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցությունների ժամանակ հնչեցրել է իր դիրքորոշումը, Ուկրաինան էլ պատասխան առաջարկներ է առաջ քաշել։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է իր տեսաուղերձում։Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Բելառուսի տարածքում կայացան Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մինչ այդ Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից։ Հանդիպումից հետո Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտարարեց, որ Կիևի և Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո։Նրա խոսքով` Կիևը կվերլուծի Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները և կորոշի, թե ինչպես անցնի բանակցությունների երկրորդ փուլին:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1945/47/19454777_68:0:1600:1149_1920x0_80_0_0_7445fd5d5ef264168f4a0fa5dbc9e0b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զելենսկի ուկրաինա բանակցություններ
զելենսկի ուկրաինա բանակցություններ
Կիևն ազդանշաններ է ստացել. Զելենսկին խոսել է բանակցությունների առաջին փուլի մասին
09:52 01.03.2022 (Թարմացված է: 10:21 01.03.2022) Ռուս–ուկրաինական բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցությունների ժամանակ հնչեցրել է իր դիրքորոշումը, Ուկրաինան էլ պատասխան առաջարկներ է առաջ քաշել։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է իր տեսաուղերձում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Բելառուսի տարածքում
կայացան Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Մինչ այդ Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ բանակցությունների առանցքային հարցը կրակի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումը Ուկրաինայի տարածքից։ Հանդիպումից հետո Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը
հայտարարեց, որ Կիևի և Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բելառուսում երկու օր հետո։
«Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշումները։ Մեր կողմից պատասխան կետեր են հնչել պատերազմն ավարտելու համար։ Որոշակի ազդանշաններ մենք ստացել ենք», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով` Կիևը կվերլուծի Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները և կորոշի, թե ինչպես անցնի բանակցությունների երկրորդ փուլին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: