https://arm.sputniknews.ru/20220301/aknkalum-enq-rusastanic-zhamanogh-zbosashrjikneri-zgali-atsh-turizmi-pordzaget-39269339.html
Ակնկալում ենք Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների զգալի աճ. տուրիզմի փորձագետ
Ակնկալում ենք Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների զգալի աճ. տուրիզմի փորձագետ
Sputnik Արմենիա
«Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ՌԴ–ի դեմ ուղղաված... 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T19:29+0400
2022-03-01T19:29+0400
2022-03-01T21:15+0400
ռադիո
պոդկաստ
զբոսաշրջություն
ռուսաստան
հայաստան
բիզնես
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39271897_0:91:1600:991_1920x0_80_0_0_69b63a6022c06ac1e2fd40bd16f6cf72.jpg
Գևորգյան. Ակնկալում ենք Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների զգալի աճ
Sputnik Արմենիա
Գևորգյան. Ակնկալում ենք Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների զգալի աճ
Քանի որ եվրոպական երկրները փակ են ՌԴ–ի համար, բնականաբար, ունենալու ենք ակտիվացում տուրիզմի ոլորտում։ Ունենք մահճակալային բավարար ֆոնդ սպասվող աճը բավարարելու համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։Նրա տեղեկացմամբ` Հայաստանում համաճարակից առաջ կառուցվեցին բազմաթիվ հյուրանոցներ, որոնցից շատերը, հասկանալի պատճառով, փակվեցին դեռ չբացված, բայց այժմ կարող են վերագործարկվել և սպասարկել Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկներին, իսկ շուկան առաջարկի ու պահանջարկի հիման վրա կկարգավորի ծառայությունների գները. այս պահին թանկացումներ չկան։Իսկ ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, Գևորգյանն ընդգծեց, որ այն որպես կանոն ակտիվանում է հուլիս–օգոստոս ամիսներին, մինչդեռ ռուս զբոսաշրջիկներն այդ ամիսներին նախընտրում են ծովափնյա հանգիստը, և այդ առումով եվրոպական ծովափնյա գոտիներին կարող են փոխարինել վրացական ծովափնյա հանգստավայրերը։Նշենք, որ մեկ տարի առաջ Հայաստանը «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների շրջանում ամենատարածված հանգստի ուղղությունների վարկանիշում զբաղեցնում էր 12-րդ տեղը։ Ընդ որում, զբոսաշրջիկների համար ուղևորության միջին արժեքը մեկ տարվա ընթացքում աննշան է փոխվել՝ 2020 թվականի 12,273 հազար ռուբլուց 2021 թվականին դարձել է 12,021 հազար ռուբլի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39271897_80:0:1521:1081_1920x0_80_0_0_1a57c93a642489983f901236a2b47bc3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, զբոսաշրջություն , ռուսաստան, հայաստան, բիզնես, պատժամիջոցներ, аудио
պոդկաստ, զբոսաշրջություն , ռուսաստան, հայաստան, բիզնես, պատժամիջոցներ, аудио
Ակնկալում ենք Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների զգալի աճ. տուրիզմի փորձագետ
19:29 01.03.2022 (Թարմացված է: 21:15 01.03.2022) «Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ՌԴ–ի դեմ ուղղաված պատժամիջոցների արդյունքում կավելանա արդյոք այդ երկրից Հայաստան եկող զբոսաշրջիկների քանակը։
Քանի որ եվրոպական երկրները փակ են ՌԴ–ի համար, բնականաբար, ունենալու ենք ակտիվացում տուրիզմի ոլորտում։ Ունենք մահճակալային բավարար ֆոնդ սպասվող աճը բավարարելու համար,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
Նրա տեղեկացմամբ` Հայաստանում համաճարակից առաջ կառուցվեցին բազմաթիվ հյուրանոցներ, որոնցից շատերը, հասկանալի պատճառով, փակվեցին դեռ չբացված, բայց այժմ կարող են վերագործարկվել և սպասարկել Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկներին, իսկ շուկան առաջարկի ու պահանջարկի հիման վրա կկարգավորի ծառայությունների գները. այս պահին թանկացումներ չկան։
«Ունենք ակտիվացում նաև այլ ուղղությամբ, որը հիմնականում ընդգրկում է բիզնես ոլորտը։ Ովքեր գործունեություն են ծավալում Ուկրաինայում, հարցում են արել բիզնեսի տեղափոխման առնչությամբ, այսինքն` նրանց հետաքրքրում են կեցավայրերի, բիզնես տարածքների հետ կապված հարցերը։ Շատերն ուզում են իրենց բիզնեսը տեղափոխել Հայաստան, իսկ դա նշանակում է, որ այդ մարդիկ սկզբնական շրջանում պետք է ապրեն հյուրանոցային օբյեկտներում, ձեռք բերեն անշարժ գույք կամ վարձակալեն։ Օրինակ, կազմակերպություններից մեկը, որը հարցում է ուղարկել մեր ընկերությանը, ունի 100-150 աշխատող»,– նշեց «Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիրը։
Իսկ ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, Գևորգյանն ընդգծեց, որ այն որպես կանոն ակտիվանում է հուլիս–օգոստոս ամիսներին, մինչդեռ ռուս զբոսաշրջիկներն այդ ամիսներին նախընտրում են ծովափնյա հանգիստը, և այդ առումով եվրոպական ծովափնյա գոտիներին կարող են փոխարինել վրացական ծովափնյա հանգստավայրերը։
Նշենք, որ մեկ տարի առաջ Հայաստանը «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների շրջանում ամենատարածված հանգստի ուղղությունների վարկանիշում զբաղեցնում էր 12-րդ տեղը։ Ընդ որում, զբոսաշրջիկների համար ուղևորության միջին արժեքը մեկ տարվա ընթացքում աննշան է փոխվել՝ 2020 թվականի 12,273 հազար ռուբլուց 2021 թվականին դարձել է 12,021 հազար ռուբլի: