https://arm.sputniknews.ru/20220228/rublu-nkatmamb-dvolari-u-evrvoji-pvokharzheqnery-patmakan-aravelagujnin-en-hasel-39181992.html
Ռուբլու նկատմամբ դոլարի ու եվրոյի փոխարժեքները պատմական առավելագույնին են հասել
Ռուբլու նկատմամբ դոլարի ու եվրոյի փոխարժեքները պատմական առավելագույնին են հասել
Sputnik Արմենիա
Դոլարը և եվրոն ռուսական ռուբլու նկատմամբ Forex շուկայում բարձրացել են համապատասխանաբար 33 և 35%-ով: 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T09:48+0400
2022-02-28T09:48+0400
2022-02-28T09:49+0400
ռուբլի
դոլար
եվրո
ռուսաստան
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71083082_0:84:1600:984_1920x0_80_0_0_3fa98a605c1550d5c9e63c36a8d87e0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 և 127 ռուբլիով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg-ի տվյալներին։Եվրոն ռուբլու նկատմամբ աճել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:Փորձագետները ակնկալում էին ռուբլու փոխարժեքի անկում՝ Ռուսաստանի բանկի ակտիվների սառեցման` պատժամիջոցների մասին որոշումների ֆոնին։ Մասնավորապես, Univer Capital ներդրումային խմբի վերլուծության վարչության ղեկավար Անդրեյ Վերնիկովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ դոլարը կարող է հասնել 100-120 ռուբլու, բայց ԿԲ-ն կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը ու մեկ շաբաթ անց այն կվերադառնա 85 ռուբլու:Նշենք, որ երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71083082_89:0:1512:1067_1920x0_80_0_0_df4f5db7a51d4ad1e65548c59b75075a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբլի, դոլար, եվրո, ռուսաստան, կենտրոնական բանկ (կբ)
ռուբլի, դոլար, եվրո, ռուսաստան, կենտրոնական բանկ (կբ)
Ռուբլու նկատմամբ դոլարի ու եվրոյի փոխարժեքները պատմական առավելագույնին են հասել
09:48 28.02.2022 (Թարմացված է: 09:49 28.02.2022) Դոլարը և եվրոն ռուսական ռուբլու նկատմամբ Forex շուկայում բարձրացել են համապատասխանաբար 33 և 35%-ով:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Դոլարի ու եվրոյի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնին։ Դրանք Forex շուկայում վաճառվում են համապատասխանաբար 113,5 և 127 ռուբլիով: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Bloomberg-ի տվյալներին։
Եվրոն ռուբլու նկատմամբ աճել է գրեթե 35%-ով, իսկ դոլարը՝ գրեթե 33%-ով:
Մոսկվայի ժամանակով 7:05-ի դրությամբ՝ ռուբլու նկատմամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 122,15 ռուբլի: Դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 107,68 ռուբլի։ Ավելի վաղ եվրոյի փոխարժեքը հասել էր 132,88 ռուբլու, և դա առավելագույն ցուցանիշն էր, իսկ դոլարը՝ 117,82 ռուբլու:
Փորձագետները ակնկալում էին ռուբլու փոխարժեքի անկում՝ Ռուսաստանի բանկի ակտիվների սառեցման` պատժամիջոցների մասին որոշումների ֆոնին։ Մասնավորապես, Univer Capital ներդրումային խմբի վերլուծության վարչության ղեկավար Անդրեյ Վերնիկովը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ դոլարը կարող է հասնել 100-120 ռուբլու, բայց ԿԲ-ն կբարձրացնի առանցքային տոկոսադրույքը ու մեկ շաբաթ անց այն կվերադառնա 85 ռուբլու:
Նշենք, որ երեկ Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ընդգծել է, որ ունի անհրաժեշտ պաշարներ ու գործիքներ ֆինանսական կայունության պահպանման և ֆինանսական հատվածի գործառնական անընդհատության ապահովման համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 24–ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։