https://arm.sputniknews.ru/20220228/rd-pn-nerkajacucichn-asel-e-inchpes-khaghagh-bnakichnery-karvogh-en-lqel-kievy-39190355.html
ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ասել է՝ ինչպես խաղաղ բնակիչները կարող են լքել Կիևը
ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ասել է՝ ինչպես խաղաղ բնակիչները կարող են լքել Կիևը
Sputnik Արմենիա
Ռուսական պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է խաղաղ քաղաքացիներին որպես «կենդանի վահան» օգտագործելու համար։ 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T11:59+0400
2022-02-28T11:59+0400
2022-02-28T11:59+0400
ուկրաինա
ռուսաստան
բնակիչ
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39040439_0:93:3073:1823_1920x0_80_0_0_3c68cd835508f550dfae091c21df8b9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Կիևի խաղաղ բնակիչները կարող են քաղաքը լքել Կիև-Վասիլկով մայրուղով, այդ ուղղությունը բաց է և անվտանգ։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ՊՆ-ում նաև նշել են, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական օբյեկտներին: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։Նաև հաղորդվում է, թե իբր մայրաքաղաքում «ռուս դիվերսանտների» խմբեր են գործում, իսկ քաղաքը շրջափակված է։ Ըստ պաշտպանության նախարարության ներկայացուցչի` իրականում այլ իրավիճակ է` Կիևում գործում են ավազակախմբեր, կողոպտիչների և ազգայնականների զինված խմբեր, որոնք զենք են ստացել իշխանության հանցավոր որոշման արդյունքում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39040439_0:0:2731:2048_1920x0_80_0_0_0c1cecd0185815a4ded52ed6d675d3da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, բնակիչ, զենք
ուկրաինա, ռուսաստան, բնակիչ, զենք
ՌԴ ՊՆ ներկայացուցիչն ասել է՝ ինչպես խաղաղ բնակիչները կարող են լքել Կիևը
Ռուսական պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է խաղաղ քաղաքացիներին որպես «կենդանի վահան» օգտագործելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Կիևի խաղաղ բնակիչները կարող են քաղաքը լքել Կիև-Վասիլկով մայրուղով, այդ ուղղությունը բաց է և անվտանգ։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
ՊՆ-ում նաև նշել են, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական օբյեկտներին: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։
«Ուկրաինայի ղեկավարությունն ու քաղաքի իշխանությունը, պարեկային ժամ հայտարարելով, մայրաքաղաքի բնակիչներին համոզում են մնալ իրենց տներում։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Կիևի վարչակազմը քաղաքի բնակիչներին որպես «կենդանի վահան» է օգտագործում ազգայնականների համար, որոնք հրետանային ստորաբաժանումներ ու մարտական տեխնիկա են տեղակայել մայրաքաղաքի բնակելի թաղամասերում»,– ասել է Կոնաշենկովը:
Նաև հաղորդվում է, թե իբր մայրաքաղաքում «ռուս դիվերսանտների» խմբեր են գործում, իսկ քաղաքը շրջափակված է։ Ըստ պաշտպանության նախարարության ներկայացուցչի` իրականում այլ իրավիճակ է` Կիևում գործում են ավազակախմբեր, կողոպտիչների և ազգայնականների զինված խմբեր, որոնք զենք են ստացել իշխանության հանցավոր որոշման արդյունքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: