https://arm.sputniknews.ru/20220225/turqiaji-qaghaqacinery-hhum-arajin-ansharzh-gujqy-gnel-en-2005-in-adrbejaniny-2012-in-39062576.html
Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին
Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիներն ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից 6-ը հետագայում վաճառել են։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում իրենց ձեռք բերած... 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T08:28+0400
2022-02-25T08:28+0400
2022-02-25T08:28+0400
հայաստան
թուրք
թուրքիա
ադրբեջան
ադրբեջանցի
հայ
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/95/19879559_0:0:1600:901_1920x0_80_0_0_92b2a33f7902eec4ae9d39d3047e1ac9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։Արդեն հայտնել էինք, որ 2010-2021թթ.-ին ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Եվս մեկ հարցմամբ դիմել էինք Կադաստրի կոմիտե` տեղեկանալու, թե ընդհանուր առմամբ ՀՀ–ում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն անշարժ գույքի առուվաճառքի քանի պայմանագիր են կնքել և երբ են եղել առաջին գործարքները։Ինչպիսի անշարժ գույքեր են ձեռք բերել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները ՀայաստանումԱյսպես, ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած կոմիտեի տվյալների` մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ–ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարք վերոհիշյալ ժամանակահատվածում չի իրականացվել։Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել։Հավելենք, որ վերոհիշյալ 6 անձանց` Ադրբեջանի քաղաքացիության մասին է խոսքը, այլ ոչ թե ազգության։ Այսինքն` չենք կարող պնդել, որ նրանք ազգությամբ էլ ադրբեջանցիներ են։Անփող երկրում բնակարանային բում է. անշարժ գույքի շուկան ռեկորդներ է գրանցում
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/95/19879559_0:0:1424:1068_1920x0_80_0_0_087bb3d019cf5a38e8b2e8687eaa2509.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրք, թուրքիա, ադրբեջան, ադրբեջանցի, հայ, անշարժ գույք
հայաստան, թուրք, թուրքիա, ադրբեջան, ադրբեջանցի, հայ, անշարժ գույք
Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում առաջին անշարժ գույքը գնել են 2005-ին, Ադրբեջանինը` 2012-ին
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի քաղաքացիներն ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից 6-ը հետագայում վաճառել են։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ում իրենց ձեռք բերած գույքերից որևէ մեկը չեն վաճառել։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք առաջին անգամ Հայաստանում անշարժ գույք են գնել 2005 թվականին, իսկ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողները` 2012-ին։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։
Արդեն
հայտնել էինք, որ 2010-2021թթ.-ին ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման 6 գործարք, իսկ Թուրքիայի քաղաքացիները (ֆիզիկական անձինք) 71 անշարժ գույք են ձեռք բերել։ Եվս մեկ հարցմամբ դիմել էինք Կադաստրի կոմիտե` տեղեկանալու, թե ընդհանուր առմամբ ՀՀ–ում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներն անշարժ գույքի առուվաճառքի քանի պայմանագիր են կնքել և երբ են եղել առաջին գործարքները։
Այսպես, ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած կոմիտեի տվյալների` մինչև 2010 թվականը Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք ՀՀ–ում ձեռք են բերել 9 հողատարածք, 1 բնակարան և 1 հասարակական նշանակության գույք։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարք վերոհիշյալ ժամանակահատվածում չի իրականացվել։
Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 83 անշարժ գույք, որից 6–ը հետագայում վաճառվել է։ Իսկ Ադրբեջանի քաղաքացիների կողմից ձեռք է բերվել 6 անշարժ գույք. վաճառք չի եղել։
Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձինք Հայաստանում մինչև 2022 թվականը գնել են 54 բնակարան, 2 բնակարան նվեր են ստացել, 1-ը փոխանակել են, 5 բնակելի տուն են գնել, 1` ավտոտնակ, 8` հասարակական նշանակության գույք և 12 հողակտոր։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել վերջին տարիներին։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել էր, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Նրա խոսքով` Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել։
Հավելենք, որ վերոհիշյալ 6 անձանց` Ադրբեջանի քաղաքացիության մասին է խոսքը, այլ ոչ թե ազգության։ Այսինքն` չենք կարող պնդել, որ նրանք ազգությամբ էլ ադրբեջանցիներ են։