https://arm.sputniknews.ru/20220225/larsvov-vrastanic-rusastan-tshanaparhy-pakvel-e-bernatarneri-hamar-39115460.html
Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար
Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի նշված հատվածը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: 25.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-25T18:02+0400
2022-02-25T18:02+0400
2022-02-25T18:03+0400
լարս
վերին լարս
բեռնատար
վրաստանի հանրապետություն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2246/16/22461628_0:12:1425:814_1920x0_80_0_0_4af0513c8b16dbf57c9af5ee19d02324.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վրաստանի «Վերին Լարս» հատվածով դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։«Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:Ներկայում թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2246/16/22461628_158:0:1425:950_1920x0_80_0_0_a73c8b808fd39a97098d28eb3ca763b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, վերին լարս, բեռնատար, վրաստանի հանրապետություն, ճանապարհ
լարս, վերին լարս, բեռնատար, վրաստանի հանրապետություն, ճանապարհ
Լարսով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բեռնատարների համար
18:02 25.02.2022 (Թարմացված է: 18:03 25.02.2022) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի նշված հատվածը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ե
ՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վրաստանի «Վերին Լարս» հատվածով դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության
ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայում թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։