https://arm.sputniknews.ru/20220224/sisian-qajaran-tshanaparhahatvatsi-shinashkhatanqneri-mrcujty-nerkajacvel-e-mi-khumb-despanneri-39057402.html
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների մրցույթը ներկայացվել է մի խումբ դեսպանների
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների մրցույթը ներկայացվել է մի խումբ դեսպանների
Sputnik Արմենիա
Նոր ճանապարհը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Նախատեսվում է, որ այն կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը և կնպաստի Սյունիքի... 24.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-24T15:47+0400
2022-02-24T15:47+0400
2022-02-24T15:48+0400
հայաստան
սիսիան
մեղրի
իրանի իսլամական հանրապետություն
ճանապարհ
սյունիք
դեսպան
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38849585_0:0:1711:963_1920x0_80_0_0_09037e6d68434ebc778c44c6282cd6af.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մասնակցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի նախաորակավորման փուլին նվիրված շնորհանդեսին։ Տեղեկությունը հայտնում են ՏԿԵ նախարարությունից։Սանոսյանը, դիմելով դեսպաններին, նշել է, որ ակնկալում է վերջիններիս աջակցությունն իրենց երկրներում մրցույթի վերաբերյալ տեղեկատվության հնարավորին լայն տարածումն ապահովելու հարցում։ Նա ընդգծել է, որ ՀՀ–ի նպատակն է շինաշխատանքներիմրցույթիններգրավելբազմափորձևհզորկարողություններունեցողշինարարականընկերություններ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագրերը, ցուցադրվել է նաև նշված ճանապարհահատվածի վերաբերյալ տեսանյութ։Նոր կառուցվելիք ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը, կբարձրացնի տարանցիկ երթևեկության գրավչությանը, կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը:Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի հետևանքով ՀՀ–ԻԻՀ առևտուրը կրճատվել է
սիսիան
մեղրի
իրանի իսլամական հանրապետություն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38849585_0:0:1451:1088_1920x0_80_0_0_5b3e86c099bd3324c08aad33ccbafc8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիսիան, մեղրի, իրանի իսլամական հանրապետություն, ճանապարհ, սյունիք, դեսպան, գնել սանոսյան
հայաստան, սիսիան, մեղրի, իրանի իսլամական հանրապետություն, ճանապարհ, սյունիք, դեսպան, գնել սանոսյան
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների մրցույթը ներկայացվել է մի խումբ դեսպանների
15:47 24.02.2022 (Թարմացված է: 15:48 24.02.2022) Նոր ճանապարհը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Նախատեսվում է, որ այն կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը և կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ՀՀ–ում հավատարմագրված դեսպանները և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մասնակցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացի նախաորակավորման փուլին նվիրված շնորհանդեսին։ Տեղեկությունը
հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Սանոսյանը նշել է, որ փետրվարի 16-ին հայտարարվել է Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման փուլը։ Նախարարը շեշտել է, որ այս հատվածի կառուցումը մեր երկրի համար ռազմավարական, տնտեսական և անվտանգային առումներով շատ կարևոր է։ Այն նաև մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր է՝ բազմաթիվ տեխնիկական և մասնագիտական լուծումներով։ Կառուցվելու է մոտ 60 կմ երկարությամբ 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված, որը կներառի 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ։
Սանոսյանը, դիմելով դեսպաններին, նշել է, որ ակնկալում է վերջիններիս աջակցությունն իրենց երկրներում մրցույթի վերաբերյալ տեղեկատվության հնարավորին լայն տարածումն ապահովելու հարցում։ Նա ընդգծել է, որ ՀՀ–ի նպատակն է շինաշխատանքներիմրցույթիններգրավելբազմափորձևհզորկարողություններունեցողշինարարականընկերություններ՝ ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, Սիսիան-Քաջարան կառուցվելիք ճանապարհի տեխնիկական բնութագրերը, ցուցադրվել է նաև նշված ճանապարհահատվածի վերաբերյալ տեսանյութ։
Նոր կառուցվելիք ճանապարհը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կկրճատի դեպի Իրանի սահման տանող ճանապարհի երկարությունը, կբարձրացնի տարանցիկ երթևեկության գրավչությանը, կնպաստի Սյունիքի մարզի զարգացմանը: