00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա՛մ տգիտության հետ գործ ունենք, կա՛մ ՀՀ շահերից չբխող գիտակցված քաղաքականության. Գեղամյան

Բաժանորդագրվել
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի` փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք հանդիպման և հայ–թուրքական բանակցությունների մասին։
Կա կույր ինչ–որ «հավատ առ խաղաղություն», որ հայ–թուրքական սահմանը բացենք` էլ խնդիր չի լինելու։ Թուրքիայի կողմից սպառնալիքները որևէ տեղ չեն գնալու։ Դրանք, ընդհակառակը, է՛լ ավելի մեծանալու և լրջանալու են։ Sputnik Արմենիայի եթերում նման համոզմունք հայտնեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը` խոսելով հայ–թուրքական բանակցությունների և դրանց հնարավոր արդյունքների մասին։

«Եթե ասվի, որ առաջընթաց կա, նշանակում է, որ նախկինում ձեռք բերված ինչ–որ համաձայնություն արդեն ամրագրվել է և հաջորդ փուլին ականատես կլինենք։ Վաղվա մասով էլ, կարծում եմ, լինելու է որոշակի փոփոխություն` հաշվի առնելով վերջին օրերին տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները։ Դրանից դրդված փոփոխություններ հնարավոր են նաև քննարկումների ձևաչափում»,–ասաց Գեղամյանը։

Ե՛վ պաշտոնական Երևանը, և՛ Անկարան, ձգտում են բանակցություններն անցկացնել առանց միջնորդի` Հայաստանում կամ Թուրքիայում։ Գեղամյանի կարծիքով` կողմերից յուրաքանչյուրը դրա համար իր պատճառներն ունի. Թուրքիայի համար շատ ավելի հեշտ է լինելու բանակցել Հայաստանի հետ, որը պարտված է, և որի դե ֆակտո կառավարությունը հակված է ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն։
Իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունն էլ, թուրքագետի կարծիքով, ձգտում է թուլացնել Հայաստանում ռուսական ներկայությունը և դրանով փաստացի լրացուցիչ ռիսկեր է ստեղծում, որովհետև Ռուսաստանի անվտանգային երաշխիքների փոխարինում այլ երաշխիքներով չկա։
Ռուսաստանը թույլ է տվել Թուրքիային Հարավային Կովկաս մտնել, հիմա ուղղում է սխալը. Սարգսյան
«Ընդհանրապես կարծում եմ, որ հիմա, այս շրջանում, հայ–թուրքական հարաբերությունները դարձնել մեր օրակարգային գլխավոր խնդիրը` առանց անդրադառնալու այն ռիսկերին, որոնցից դրանք բխում են, ինքնին արդեն սխալ է, որովհետև մենք առաջնային լուծում պահանջող շատ ավելի մեծ խնդիրներ ունենք»,– շեշտեց Գեղամյանը։
Թուրքագետը պնդում է` այս հարցն ունի համահայկական նշանակություն, և այն պետք է քննարկվի հասարակության տարբեր շերտերի, այդ թվում` Հայաստանից դուրս ապրող շերտերի, մասնագիտական շրջանակների ու Հայաստանի դաշնակիցների հետ, սակայն ՀՀ իշխանությունները թափանցիկ չեն գործում։

«Թուրքիայի կողմից սպառնալիքները որևէ տեղ չեն գնալու, դրանք, ընդհակառակը, է՛լ ավելի մեծանալու և լրջանալու են։ Նշանակում է` կա՛մ գործ ունենք տգիտության, կա՛մ, որ ավելի վատ է, գիտակցված քաղաքականության հետ, որը չի բխում Հայաստանի շահերից»,– ասաց Գեղամյանը։

Վարուժան Գեղամյանը կարծում է, որ եթե ունենանք Հայաստանի շահերը սպասարկող իշխանություն, ապա Հայաստանը պետք է լուրջ աշխատանք տանի համագործակցելու այն երկրների հետ, որոնք ևս անհանգստացած են տարածաշրջանում Թուրքիայի ծավալմամբ, սակայն քանի Հայաստանը որևէ բան չի անում, այդ երկրները ևս չեն կարող Հայաստանին օգնել։ Այդ երկրներից են, օրինակ, Իրանը, Ռուսաստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ–ն, իսկ ավելի մեծ սպեկտրում` նաև Չինաստանը։
Ուզում ենք տեսնել Թուրքիայի հետ հարաբերությունների արդյունքը՝ բացել սահմանը. Կարապետյան
Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների կողմից անվերջ հնչող կարծիքին, որ հարաբերությունների կարգավորումը, ճանապարհների ապաշրջափակումը տնտեսապես փոխշահավետ պիտի լինեն կողմերի համար, թուրքագետը նշեց, որ սա ևս անհիմն ու չհաշվարկված պնդում է։ Ավելին` վերլուծությունները հուշում են, որ այս տրամաբանությամբ սահմանների բացումը Հայաստանի համար ոչ միայն նոր եկամուտներ չեն ապահովելու, այլ նույնիսկ առաջիկա 20 տարիներին չեն փակելու դրանց բացման համար նախատեսվող գումարի ծախսը։

«Ուրեմն, ինչո՞ւ է Հայաստանի հարկատու քաղաքացին ծախսելու իր 200–ից ավել մլն դոլարը` բացելու համար մի ճանապարհ, որը 45 կմ անցնելու է Հայաստանի տարածքով, բայց հնարավորություն է տալու Թուրքիան ու Ադրբեջանը կապել իրար, իրենց համար ունի բացահայտ աշխարհաքաղաքական նշանակություն, բայց որից մենք որևէ եկամուտ չենք ունենալու»,– ամփոփեց Գեղամյանը։

Հիշեցնենք` վաղը` փետրվարի 24-ին, Վիեննայում նախանշված է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում։
Լրահոս
0