00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությունն առաջարկում է ինդեքսավորել թոշակներն ու նպաստները գնաճին համապատասխան

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԹոշակառու
Թոշակառու - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Թոշակառու. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ` վերջին 4 տարում ՀՀ–ում կենսաթոշակներն ավելացել են միայն մեկ անգամ` 3000-3 500 դրամով, իսկ անցյալ տարի ՀՀ 500 000 թոշակառուներից միայն 21 600–ի նվազագույն կենսթոշակն է ավելացել 2 600 դրամով։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն իշխանությանն առաջարկում է տարեկան առնվազն մեկ անգամ ինդեքսավորել թոշակներն ու նպաստները` գնաճի բացասական հետևանքներից բնակչության խոցելի հատվածին զերծ պահելու համար։
Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը։

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ բնակչության հատկապես անապահով հարյուր հազարավոր մարդկանց գնողունակությունը նվազում է առնվազն գնաճի չափով, բայց թոշակների բարձրացում, ինդեքսավորում մենք չենք կատարում»,– ասաց Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վերջին 4 տարում ՀՀ–ում կենսաթոշակներն ավելացել են միայն մեկ անգամ` 3000-3 500 դրամով։ Իսկ անցյալ տարի ՀՀ 500 000 թոշակառուներից միայն 21 600 նվազագույն կենսաթոշակ ստացող ների թոշակներն են ավելացել 2 600 դրամով։
Նախագծով առաջարկվում է նպաստներն ու աշխատանքային կենսաթոշակն ինդեքսավորել սպառողական գների տոկոսային փոփոխության չափով, իսկ զինվորական կենսաթոշակը` սպառողական գների տոկոսային փոփոխության 50 տոկոսի չափով։ Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջարկվում է հաշվարկել միջին աշխատավարձի փոփոխության չափով։
Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ընդդիմության` պարտադիր տարեկան ինդեքսավորման առաջարկը խնդրահարույց որակեց` առաջարկելով թոշակների բարձրացման կոնկրետ չափը սահմանելու իրավասությունը թողնել կառավարությանը` ելնելով տվյալ բյուջետային տարվա սոցիալ–տնտեսական ու ֆինանսական հնարավորություններից։
«Ելնելով վերոգրյալից` փաթեթի ընդունումը նպատակահարմար չենք համարում և առաջարկում ենք նախագծով առաջարկվող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ»,– ասաց փոխնախարարը։
Քննարկման ավարտին նախագիծն արժանացավ հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ Դրա վերջնական ճակատագիրը պարզ կլինի արդեն ԱԺ–ի լիագումար նիստում։
Իբր շատ մեծ գումար էր, կրճատում եք. պատգամավորը` զբաղվածության պետական ծրագրերի մասին
Լրահոս
0