00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում ենք տեսնել Թուրքիայի հետ հարաբերությունների արդյունքը՝ բացել սահմանը. Կարապետյան

© Sputnik / Aram Nersesyan«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը (22 փետրվարի, 2022թ). Երևան
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը (22 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Բաժանորդագրվել
Մարիա Կարապետյանը կարծում է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կարող է առաջ գնալ ԼՂ հակամարտության հարցից առանձին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ավերիչ պատերազմից հետո ՀՀ–ն արտահերթ ընտրություններ անցկացրեց` այդպիսով լուծելով ներքաղաքական խնդիրները, ինչպես նաև սահմաններին խաղաղություն հաստատելու քայլեր է անում։
Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ իր ելույթում հայտնեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
«Մենք պետք է փորձենք լուծել խնդիրները և առաջին հերթին պետք է կոմունիկացիներն ապաշրջափակենք։ Երկրորդ կարևոր խնդիրը սահմանազատումն ու սահմանագծումն է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև. մենք գտնում ենք, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հայելային եղանակով հետ քաշվեն ՀՀ տարածքներից, որից հետո սահմանազատման հարցում սառույցը տեղից կշարժվի։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա այն դեռ լուծված չէ»,–ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` երկու երկրների միջև կան նաև այլ խնդիրներ. 44-օրյա պատերազմից հետո դեռ մի շարք հայեր են գտնվում գերության մեջ` նրանք պետք է հայրենիք վերադառնան։
Բացի այդ, պետք է միջազգային կառույցները հնարավորություն ունենան մուտք գործել այն տարածքներ, որտեղ մշակութային կոթողներ կան, որպեսզի դրանց պահպանության խնդիրները լուծվեն։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին` Կարապետյանը նշեց, որ գործընթացը կարող է առաջ գնալ ԼՂ հակամարտության հարցից անկախ։
Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին
«Ուզում ենք տեսնել Թուրքիայի հետ հարաբերությունների արդյունքները՝ բացել հայ–թուրքական սահմանը»,– ասաց Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ հենց Թուրքիան է փակել հայ–թուրքական սահմանը։
Լրահոս
0