https://arm.sputniknews.ru/20220222/stum-en-te-menq-razmageriner-chunenq-adrbejani-bantum-zvohrabjan-38958920.html
Ստում են, թե մենք ռազմագերիներ չունենք Ադրբեջանի բանտում․ Զոհրաբյան
Ստում են, թե մենք ռազմագերիներ չունենք Ադրբեջանի բանտում․ Զոհրաբյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, տասնյակ քաղաքացիների հետ եկել է իր ասելիքն ասելու Երևանում «Եվրանեսթի» նիստին մասնակցող Ադրբեջանի ներկայացուցիչներին։ 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T12:36+0400
2022-02-22T12:36+0400
2022-02-22T13:48+0400
նաիրա զոհրաբյան
եվրանեսթ
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38963508_0:0:1283:721_1920x0_80_0_0_187f89fd10ad8e3f608c8b2651f87087.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Եվրանեսթի» նիստին Ադրբեջանի ներկայացուցիչները ստում են, երբ հայտարարում են, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։ Նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ևս միացել է այն քաղաքացիներին, որոնց այս պահին եկել են Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ իրենց բողոքի խոսքն ասելու։ «Մենք տասնյակ ռազմագերիներ ունենք դեռևս Ադրբեջանի բանտում։ Իսկ ադրբեջանցիները հայտարարում են, թե բանտերում այլևս ռազմագերիներ չեն, օրինախախտներ են։ Այսօր այստեղ հավաքվել են բայրաքթարներով մեր որդիներին սպանածների եղբայրները, զարմիկներն ու ազգականները», - ասաց Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի պատգամավորները խոսում են մշակութային ժառանգության մասին, ձևացնելով թե բաց են միջազգային հանրության առաջ և իբր թե կողմ են երկխոսության ճանապարհով յուրաքանչյուր ազգի մշակույթն ու ինքնությունը պահպանելուն։ «Եթե ես կարողանայի ներս մտնել, թքելու էի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է», - ասաց Զոհրաբյանը։ Նա վերհիշեց՝ երբ Հայաստանի պատվիրակությունն էր Բաքվում։«Ես և իմ գործընկերները տարիներ առաջ Բաքվում մասնակցում էինք «Եվրանեսթի» նիստին, ու մեր գլուխը բարձր էր։ Երբ Իլհամ Ալիևը դահլիճում նստած, դիմելով հայկական պատվիրակությանը , ասեց՝ ահա այստեղ նստած են ֆաշիստները, որոնք պղծել են իմ պապերի գերեզմանը , ես բառերով չեմ կարող ասել, թե ինչ արեց հայկական պատվիրակությունը ․ 5 րոպեում աղմուկ, աղաղակ , վանկարկումներ, որ եթե անգամ մենք Բաքվում ենք, դուք իրավունք չունեք վիրավորելու Հայաստանը, որևէ անպարկեշտ բան ասել Արցախի և արցախցու հասցեին», - ասաց նախկին պատգամավորը։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ինքն անձամբ է Ադրբեջանի խորհրդարանում Ալիևին և ադրբեջանցի պատգամավորներին գրքեր հանձնել,ու հայտարարել, որ նրանք ստում են, երբ խոսում են Խոջալուի ցեղասպանությունից։Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում անցկացվում են «Եվրանեսթի» նիստերը։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38963508_0:0:961:721_1920x0_80_0_0_ac1d0515b420933a63defd3fd8b57024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիրա զոհրաբյան, եվրանեսթ, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ
նաիրա զոհրաբյան, եվրանեսթ, բողոքի ակցիա, տեսանյութեր, տեսանյութ
Ստում են, թե մենք ռազմագերիներ չունենք Ադրբեջանի բանտում․ Զոհրաբյան
12:36 22.02.2022 (Թարմացված է: 13:48 22.02.2022) ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, տասնյակ քաղաքացիների հետ եկել է իր ասելիքն ասելու Երևանում «Եվրանեսթի» նիստին մասնակցող Ադրբեջանի ներկայացուցիչներին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Եվրանեսթի» նիստին Ադրբեջանի ներկայացուցիչները ստում են, երբ հայտարարում են, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։ Նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ևս միացել է այն քաղաքացիներին, որոնց այս պահին եկել են Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ իրենց բողոքի խոսքն ասելու։
«Մենք տասնյակ ռազմագերիներ ունենք դեռևս Ադրբեջանի բանտում։ Իսկ ադրբեջանցիները հայտարարում են, թե բանտերում այլևս ռազմագերիներ չեն, օրինախախտներ են։ Այսօր այստեղ հավաքվել են բայրաքթարներով մեր որդիներին սպանածների եղբայրները, զարմիկներն ու ազգականները», - ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի պատգամավորները խոսում են մշակութային ժառանգության մասին, ձևացնելով թե բաց են միջազգային հանրության առաջ և իբր թե կողմ են երկխոսության ճանապարհով յուրաքանչյուր ազգի մշակույթն ու ինքնությունը պահպանելուն։
«Եթե ես կարողանայի ներս մտնել, թքելու էի այդ ադրբեջանցի պատգամավորի ճակատին, որովհետև նա երիցս ստում է», - ասաց Զոհրաբյանը։
Նա վերհիշեց՝ երբ Հայաստանի պատվիրակությունն էր Բաքվում։
«Ես և իմ գործընկերները տարիներ առաջ Բաքվում մասնակցում էինք «Եվրանեսթի» նիստին, ու մեր գլուխը բարձր էր։ Երբ Իլհամ Ալիևը դահլիճում նստած, դիմելով հայկական պատվիրակությանը , ասեց՝ ահա այստեղ նստած են ֆաշիստները, որոնք պղծել են իմ պապերի գերեզմանը , ես բառերով չեմ կարող ասել, թե ինչ արեց հայկական պատվիրակությունը ․ 5 րոպեում աղմուկ, աղաղակ , վանկարկումներ, որ եթե անգամ մենք Բաքվում ենք, դուք իրավունք չունեք վիրավորելու Հայաստանը, որևէ անպարկեշտ բան ասել Արցախի և արցախցու հասցեին», - ասաց նախկին պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ինքն անձամբ է Ադրբեջանի խորհրդարանում Ալիևին և ադրբեջանցի պատգամավորներին գրքեր հանձնել,ու հայտարարել, որ նրանք ստում են, երբ խոսում են Խոջալուի ցեղասպանությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում անցկացվում են «Եվրանեսթի» նիստերը։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։