https://arm.sputniknews.ru/20220222/rusastann-ukrainajic-tarhanum-e-despanatan-andznakazmin-rd-agn-38989581.html
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱԳՆ–ից պարզաբանել են, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը։ 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T22:01+0400
2022-02-22T22:01+0400
2022-02-22T22:03+0400
ուկրաինա
ռուսաստան
դեսպանատուն
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/89/61/896117_0:179:2539:1607_1920x0_80_0_0_bde3de4bb4ce6dca8b6d00ad4e43e575.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ամենամոտ ժամանակում Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/89/61/896117_0:0:2243:1682_1920x0_80_0_0_dc17837c6f592db5527f5ea25909899d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, դեսպանատուն, դոնբաս
ուկրաինա, ռուսաստան, դեսպանատուն, դոնբաս
Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ
22:01 22.02.2022 (Թարմացված է: 22:03 22.02.2022) ԱԳՆ–ից պարզաբանել են, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ամենամոտ ժամանակում Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Ստեղծված իրավիճակում մեր առաջնահերթ խնդիրը ռուս դիվանագետների և դեսպանատան ու գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մասին հոգ տանելն է։ Նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է Ուկրաինայից տարհանել ռուսական հիմնարկների աշխատակազմը, ինչը կիրականացվի ամենամոտ ժամանակում», – ասվում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին
դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։