https://arm.sputniknews.ru/20220222/nubarashen-qk-um-datapartjali-di-e-hajtnabervel-kakhvats-vitshakum-38956762.html
«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Sputnik Արմենիա
Քրեակատարաղական ծառայությունից հայտնում են, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, ինքնասպանության փորձ։ 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T11:55+0400
2022-02-22T11:55+0400
2022-02-22T11:56+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դատապարտյալ
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69134263_0:289:1600:1189_1920x0_80_0_0_c503fbe1695b3be3e502fd53376539ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված Կ. Ա.-ի դին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարաղական ծառայությունից։Նշվում է, եր երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Կ. Ա.-ի դին հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Նա դատապարտված էր 2015 թվականից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104հոդվածի 1-ի մասով (սպանություն)։ Քրեակատարաղական ծառայությունից նաև հայտնում են, որ Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ: Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաև համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետևանքների, իր իրավունքների, ինչպես նաև իր կողմից ներկայացված խնդիրները և խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69134263_15:0:1600:1189_1920x0_80_0_0_ae624be73cbef4dcfa9aa3b703d90b17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, ինքնասպանություն
քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, ինքնասպանություն
«Նուբարաշեն» ՔԿ-ում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
11:55 22.02.2022 (Թարմացված է: 11:56 22.02.2022) Քրեակատարաղական ծառայությունից հայտնում են, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, ինքնասպանության փորձ։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված Կ. Ա.-ի դին։
Նշվում է, եր երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Կ. Ա.-ի դին հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Նա դատապարտված էր 2015 թվականից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104հոդվածի 1-ի մասով (սպանություն)։
«Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Քրեակատարաղական ծառայությունից նաև հայտնում են, որ Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ:
Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաև համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետևանքների, իր իրավունքների, ինչպես նաև իր կողմից ներկայացված խնդիրները և խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: