https://arm.sputniknews.ru/20220222/kvorvonavirusajin-iravitshaky-hhum-derevs-larvats-e-rvomella-abvovjan-38958728.html
Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ–ում դեռևս լարված է. Ռոմելլա Աբովյան
Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ–ում դեռևս լարված է. Ռոմելլա Աբովյան
Sputnik Արմենիա
Մասնագետի պնդմամբ` հստակ դժվար է գնահատել իրավիճակը, քանի որ երկրում թեստավորում գրեթե չի իրականացվում`ընտանիքի անդամներից մեկի դրական թեստ ունենալու... 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T12:33+0400
2022-02-22T12:33+0400
2022-02-22T13:58+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
ռոմելլա աբովյան
«օմիկրոն» շտամ
հայաստան
թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38299480_0:47:1601:947_1920x0_80_0_0_07692c15d8fc3eda74e3447a6e77a412.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալներով նոր դեպքերի նվազում կա, սակայն իրավիճակը դեռևս լարված է։Տեղեկություննայսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհում նույնպես լարված իրավիճակ է, ինչը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով, որն էլ իր հերթին ունի 3 ենթատեսակ։ Մասնագետի խոսքով` Հայաստանում այսօր հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը և սեկվենավորման արդյունքում ընտրանքային նմուշներից անջատվել է նաև «BA.2» ենթատեսակը։«Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության ցուցանիշը բարձր է և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է»,– ասաց Աբովյանը։Աբովյանը շեշտեց` այն անձինք, ովքեր դեռևս պատվաստված չեն, «Օմիկրոնը» վերջիններիս համար բավականին ծանր և ծայրահեղ ծանր ընթացք կարող է ունենալ և հասցնել ընդուպ մահվան։ Նա նաև նշեց, որ դեռևս վաղ է խոսել համավարակի ավարտի մասին, քանի որ հստակ հնարավոր չէ իմանալ, թե ինչ ընթացք կլինի կամ նոր մուտացիաներ կլինեն, թե ոչ։753 նոր դեպք, 16 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀայաստանումՀիշեցնենք, որ ՀՀ–ում արդեն շրջանառվում է նաև COVID-19 «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է, քան նախորդը ու, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք ունենալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38299480_74:0:1497:1067_1920x0_80_0_0_a8973b386704e40661d59dd07d6c9b65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, ռոմելլա աբովյան, «օմիկրոն» շտամ, հայաստան, թեստ
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, ռոմելլա աբովյան, «օմիկրոն» շտամ, հայաստան, թեստ
Կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ–ում դեռևս լարված է. Ռոմելլա Աբովյան
12:33 22.02.2022 (Թարմացված է: 13:58 22.02.2022) Մասնագետի պնդմամբ` հստակ դժվար է գնահատել իրավիճակը, քանի որ երկրում թեստավորում գրեթե չի իրականացվում`ընտանիքի անդամներից մեկի դրական թեստ ունենալու պարագայում, մյուսները թեստավորման չեն դիմում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրական տվյալներով նոր դեպքերի նվազում կա, սակայն իրավիճակը դեռևս լարված է։
Տեղեկություննայսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Մեր ունեցած վիճակագրական տվյալներով` այսօր մենք չենք կարող գնահատել կորոնավիրուսային առկա իրավիճակը, քանի որ թեստավորում գրեթե չի իրականացվում։ Ընտանիքի անդամներից մեկը, եթե թեստավորվում է ու հաստատվում է կորոնավիրուսային հիվանդությունը, ապա մյուս անդամները, անգամ ունենալով ախտանշաններ, թեստավորման չեն դիմում»,– ընդգծեց Աբովյանը։
Նա նաև նշեց, որ ամբողջ աշխարհում նույնպես լարված իրավիճակ է, ինչը պայմանավորված է «Օմիկրոն» շտամով, որն էլ իր հերթին ունի 3 ենթատեսակ։ Մասնագետի խոսքով` Հայաստանում այսօր հիմնականում շրջանառվում է «Օմիկրոն» շտամը և սեկվենավորման արդյունքում ընտրանքային նմուշներից անջատվել է նաև «BA.2» ենթատեսակը։
«Եվրամիության չափանիշներով Հայաստանը դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում, քանի որ հիվանդացության ցուցանիշը բարձր է և դրական թեստերի մասնաբաժինը 29 տոկոսից ավելի է»,– ասաց Աբովյանը։
Աբովյանը շեշտեց` այն անձինք, ովքեր դեռևս պատվաստված չեն, «Օմիկրոնը» վերջիններիս համար բավականին ծանր և ծայրահեղ ծանր ընթացք կարող է ունենալ և հասցնել ընդուպ մահվան։ Նա նաև նշեց, որ դեռևս վաղ է խոսել համավարակի ավարտի մասին, քանի որ հստակ հնարավոր չէ իմանալ, թե ինչ ընթացք կլինի կամ նոր մուտացիաներ կլինեն, թե ոչ։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում արդեն
շրջանառվում է նաև COVID-19 «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է, քան նախորդը ու, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է հիվանդության ավելի ծանր ընթացք ունենալ։