https://arm.sputniknews.ru/20220222/kanadaji-khvorhrdarany-hastatel-e-artakarg-drutjan-rezhim-sahmanelu-varchapeti-vorvoshumy-38965006.html
Կանադայի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վարչապետի որոշումը
Կանադայի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վարչապետի որոշումը
Sputnik Արմենիա
Կանադայում հունվարի կեսերին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաները վերաճեցին հակակառավարական ցույցերի։ Հազարավոր ցուցարարներ այն ժամանակ բողոքում էին սահմանը... 22.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-22T14:16+0400
2022-02-22T14:16+0400
2022-02-22T14:27+0400
կանադա
բողոքի ակցիա
պատվաստում
վարորդ
բեռնատար
արտակարգ դրություն
ջասթին թրյուդո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38959396_0:62:1601:962_1920x0_80_0_0_7d0e03d7d84c0e3d81ed68f2c75c28cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ԿանադայիՀամայնքների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել արտակարգ դրություն սահմանելու մասին վարչապետ Ջասթին Թրյուդոյի որոշմանը:«Արտակարգ իրավիճակների մասին օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պալատը հաստատում է արտակարգ դրության հայտարարումը, ինչի մասին ասվել է 2022 թվականի փետրվարի 14-ին»,-ասված է խորհրդարանի Twitter-ում:Նշվում է, որ այդ որոշմանը կողմ է քվեարկել 185 պատգամավոր, դեմ են եղել 151-ը:Կանադայի ողջ տարածքում բողոքի ալիքը սկսվել է հունվարի կեսերին, երբ բեռնատարների հազարավոր վարորդներ և այլ ցուցարարներ անհամաձայնություն հայտնեցին Ամերիկա-Կանադա սահմանը հատող բեռնատարների վարորդների պատվաստման պահանջին:Հետո բողոքը վերաճեց հակակառավարական ցույցերի, որտեղ տարբեր խմբեր միավորվել են վարչապետ Ջասթին Թրյուդոյի դեմ։Կանադական պարադոքս. ուզում էին փոխել վարչապետին, բայց փոխվեց ընդդիմության առաջնորդըԿառավարությունը կիրառել է արտակարգ իրավիճակների մասին օրենքը, որով կանադական ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել ֆինանսական ծառայությունների մատուցումը այն դեպքերում, երբ մատակարարը կասկածում է հաշիվը ցույցերի ֆինանսավորման համար օգտագործելու մեջ:
կանադա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38959396_35:0:1458:1067_1920x0_80_0_0_02cd9098eb830e5419005aebb73d5eed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանադա, բողոքի ակցիա, պատվաստում, վարորդ, բեռնատար, արտակարգ դրություն, ջասթին թրյուդո
կանադա, բողոքի ակցիա, պատվաստում, վարորդ, բեռնատար, արտակարգ դրություն, ջասթին թրյուդո
Կանադայի խորհրդարանը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վարչապետի որոշումը
14:16 22.02.2022 (Թարմացված է: 14:27 22.02.2022) Կանադայում հունվարի կեսերին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաները վերաճեցին հակակառավարական ցույցերի։ Հազարավոր ցուցարարներ այն ժամանակ բողոքում էին սահմանը հատող բեռնատարների վարորդների պատվաստման պահանջի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ԿանադայիՀամայնքների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել արտակարգ դրություն սահմանելու մասին վարչապետ Ջասթին Թրյուդոյի որոշմանը:
Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել էր, որ կգործարկի արտակարգ դրության մասին օրենքը՝ երկրում զանգվածային բողոքների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար: Այնուհետև Համայնքների պալատը սկսել էր քննարկել արտակարգ դրության մասին օրենքը, սակայն ընդհատել էր նիստը Օտտավայում ոստիկանական գործողության պատճառով՝ բողոքող վարարումներին և մյուս ցուցարարներին ցրելու նպատակով: Փետրվարի 21–ի երեկոյան խորհրդարանը հավանություն է տվել կառավարության կողմից սահմանված միջոցառումներին։
«Արտակարգ իրավիճակների մասին օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պալատը հաստատում է արտակարգ դրության հայտարարումը, ինչի մասին ասվել է 2022 թվականի փետրվարի 14-ին»,-ասված է խորհրդարանի Twitter-ում:
Նշվում է, որ այդ որոշմանը կողմ է քվեարկել 185 պատգամավոր, դեմ են եղել 151-ը:
Կանադայի ողջ տարածքում բողոքի ալիքը սկսվել է հունվարի կեսերին, երբ բեռնատարների հազարավոր վարորդներ և այլ ցուցարարներ անհամաձայնություն հայտնեցին Ամերիկա-Կանադա սահմանը հատող բեռնատարների վարորդների պատվաստման պահանջին:
Հետո բողոքը վերաճեց հակակառավարական ցույցերի, որտեղ տարբեր խմբեր միավորվել են վարչապետ Ջասթին Թրյուդոյի դեմ։
Կառավարությունը կիրառել է արտակարգ իրավիճակների մասին օրենքը, որով կանադական ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել ֆինանսական ծառայությունների մատուցումը այն դեպքերում, երբ մատակարարը կասկածում է հաշիվը ցույցերի ֆինանսավորման համար օգտագործելու մեջ: