00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրի խնդրից մինչև փոխհատուցումներ. Փաշինյանի խորհրդականը հայտնեց` ինչ է անում Սյունիքում

© Sputnik / Andranik GhazaryanՍյունիք. ճանապարհաշինարարություն
Սյունիք. ճանապարհաշինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Սյունիք. ճանապարհաշինարարություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդականը մինչև ապրիլի 16-ը գործուղվել է Սյունիք։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ ծրագրեր են իրականացվել և իրականացվում այնտեղ։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Սյունիքի մարզում այս տարի նախատեսված ծրագրերով շեշտը դրվելու է խմելու և ոռոգման ջրերին ուղղված խնդիրները լուծելու, ինչպես նաև բնակիչներին փոխհատուցումներ տրամադրելու վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Մեկ տարի առաջ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրագործման հետևանքով Սյունիքում առկա խնդիրների օպերատիվ արձագանքման համար։ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ մինչև ապրիլ Սյունիք է գործուղվել` վերոհիշյալ աշխատանքները համակարգելու համար։

«Եթե նախորդ տարի անվտանգային միջավայրի վրա էր շեշտադրումը, ապա այս տարի սոցիալ–տնտեսական ուղղվածության հարցերին պետք է լուծում տրվեն։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը մոտակա օրերին կլինի, և 100 հարցեր կներկայացվեն, որոնց պետք է լուծում տրվի։ Ծրագրերը վերաբերում են գրեթե բոլոր` պաշտպանականից մինչև կադաստրի ոլորտներին»,–ասաց Ղուկասյանը։

Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում Մեղրի խոշորացված համայնքում ոռոգման ջրի խնդրի լուծման համար, իսկ Սյունիք գյուղի խմելու ջրի գիծն արդեն մոտ օրերս բնակիչներին հասանելի կլինի։ Ղուկասյանը նշում է` համայնքապետարանների հետ այս փուլում 10 բնակավայրերի համար ոռոգման և խմելու ջրի ջրագծերի նախագծային հաշվարկներ են իրականացնում։
Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա դրանք կտրամադրեն ոչ միայն մեր այն բնակիչներին, որոնց տներն ու արոտավայրերն ադրբեջանական կողմում են մնացել, այլ նաև այն դեպքերում, երբ, օրինակ, ստեղծված իրավիճակով պայմանավորված` մեր սահմանապահ զորքին հարկավոր է եղել մի տարածք, որը քաղաքացու սեփականությունն է։ Փոխհատուցումների հարցում, սակայն, որոշակի խնդիրներ կան։
«Կան դեպքեր, որ մարդը տարիներ շարունակ մշակել է այդ տարածքը, բոլորը գիտեն, որ այդ հողն իրենն է, սակայն նա չունի սեփականության վկայական։ Նման դեպքերը շատ են և հիմա մարզպետարանի, կադաստրի կողմից այդ հարցերն են ճշգրտվում։ Եթե չեմ սխալվում, արդեն 60 միլիոն դրամի փոխհատուցումներ են տվել նրանց, ովքեր չեն կարողացել իրենց հողամասն այս ընթացքում մշակել»,–ասաց Ղուկասյանը։
Թուրքիան ցանկանում է կորզել առավելագույնը, այն է` Սյունիքը պոկել Հայաստանից. Պետրոսյան
Փաշինյանի խորհրդականը նշեց` թշնամու վերահսկողության տարածքում մնացած վարելահողերի խնդիրը լուծելու համար հիմա փորձում են մշակելի դարձնել այն տարածքները, որոնք նախկինում պարզապես չեն մշակվել։ Իսկ նման հողերի քանակը քիչ չէ։ Ղուկասյանի խոսքով` էկոնոմիկայի նախարարությունն էլ իր հերթին մի քանի ծրագրեր է իրականացնում կերային կուլտուրաների հետ կապված, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ օգտագործեն արոտավայրերը։ Սրան զուգահեռ, միջազգային կառույցների հետ միասին ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր են իրականացվում։ Այս առումով ծրագրերի մեծ մասը, ըստ նրա, Կապանին է վերաբերելու, քանի որ խոշորացված համայնքներ ամենաշատը հենց Կապանում են։
«Այս ամենից բացի, սահմանամերձ բնակավայրերում տներն են շատ վատ վիճակում. 7 գյուղերի տների տանիքների փոփոխման նախագծեր կան, պետք է ամբողջապես փոխենք դրանք։ Այս պահին 7 ճանապարհներին շինարարական աշխատանքներ են կատարվում` Ճակատեն, Կապան, Տաթև, Լծեն, Շուռնուխ, Որոտան և Բարձրավան»,–ասաց Ղուկասյանը։

Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքային խումբն անվճար ապահովում է Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի ամենօրյա հացը, սակայն վարչապետի խորհրդականը վստահեցնում է` մոտ օրերս Որոտանում հացի արտադրամասը կսկսի գործել։ Սա, ըստ նրա, ոչ միայն տեղի բնակիչների կենսական խնդիրը կլուծի, այլ նաև աշխատատեղեր կապահովի։ Աշխատատեղեր բացելու ուղղությամբ, ինչպես նշում է Ղուկասյանը, նույնպես քայլեր են իրականացվում. վերջերս բացված Շիկահողի կարի ֆաբրիկայի 14 աշխատատեղերի քանակը առաջիկայում կրկնակի կավելանա, մինչև 30 աշխատողով ևս 2 կարի արտադրամաս կբացվի Սյունիքում։

Աշխատանքային խումբը Սյունիքում նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ծրագրեր ունի։
«Սյունիքում ԵՄ-ի ֆինանսավորմամբ մեծ ծրագրեր են իրականացվելու զբոսաշրջության ոլորտում։ Գյուղական բնակավայրերում` Շիշկերտում, Ծավում, Դավիթ Բեկում ծրագրեր կիրականացնենք»,–ասաց Ղուկասյանը։
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ստեղծված իրավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա մի շարք խնդիրներ լուծելու, Սյունիքում ծրագրեր իրականացնելու հարցում։
Շուռնուխ և Որոտան գյուղերի տեղահանված բնակիչներին տրվող աջակցությունը չի դադարեցվի
Լրահոս
0