00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Մոնտեվիդեոյի «ֆուտբոլային որսորդն» այդպես էլ չխաղաց Հայաստանի հավաքականում

CC BY-SA 3.0 / Werner100359 / Joaquín BoghossianԽոակին Բոգոսյան
Խոակին Բոգոսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Խոակին Բոգոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շատ ֆուտբոլիստներ յուրովի են նշում մրցակցի դարպասը գրավելը։ Ուրուգվայցի մեր հայրենակից Խոակին Պողոսյանը (Bogosyan) նույնպես հաջողությունը տոնում էր յուրահատուկ ձևով՝ հրաձիգի դիրք ընդունելով։ Երկրպագուները նրան «ֆուտբոլային որսորդ» էին անվանում։
Բոգոսյանի ֆուտբոլային մականունն իր նախապատմությունն ունի։ Մի անգամ ընկերները նրան որսորդության են հրավիրել և առաջարկել են ամեն անգամ գոլ խփելուց հետո ֆուտբոլի դաշտում կրակող որսորդի դիրք ընդունել։ Բոգոսյանը չի մերժել ընկերներին և այդպիսով ինքնադրսևորման եզակի միջոց է գտել։ Ֆուտբոլի սիրահարները Ուրուգվայում, Արգենտինայում, Պերուում, Ավստրիայում, Բելգիայում բազմիցս հնարավորություն են ունեցել անմիջականորեն հետևել հայ հարձակվողի կրքոտ խաղի անմոռանալի դրվագներին, երբ նա հայտնվում էր առաջին գծում և հիշարժան ու գեղեցիկ գոլեր խփում:
Խոակին Բոգոսյանը ծնվել է 1987 թվականի հունիսի 19-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։ Հաճախել է տեղի հայկական դպրոց։ Նրա հայրը նույնպես նախկինում ֆուտբոլ էր խաղացել և, լուրջ հաջողությունների չհասնելով, միշտ ցանկացել էր, որ որդիները լրացնեն այդ բացը։ Փոքրիկ Խոակինն իր առաջին ֆուտբոլային քայլերը կատարել է «Սերրո» ակումբի մանկապատանեկան ակադեմիայում, որը գտնվում էր իրենց տան հարևանությամբ:
Նա երջանիկ էր, երբ իր հասակակիցների հետ հնարավորություն ունեցավ դիտել երկու գրանդների՝ «Պենյարոլի» և «Նասիոնալի» հանդիպումները լեգենդար «Սենտենարիո» մարզադաշտում։ Պատահական չէ, որ ֆուտբոլում նրա կուռքը Լուիս Ռոմերոն էր, որը խաղում էր այդ տիտղոսակիր թիմերում, ինչպես նաև Ուրուգվայի հավաքականում։ Բոգոսյանը նրանից շատ բան է սովորել՝ հետևելով հայտնի Լուիսիտոյիգործողություններին։
Բոգոսյանը հատուկ ուշադրություն էր դարձնում ֆիզիկական վարժություններին և քանի որ բարձրահասակ էր՝ գնդակի համար հաջողությամբ պայքարում էր «երկրորդ հարկում»։ Նա շնորհակալությամբ է հիշում «Սերրո»-ի մարզիչ Էդուարդո Ասևեդոյին, որը1983 թվականին Ուրուգվայի հավաքականի կազմում նվաճել էր Հարավային Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը: Բացի տեխնիկա-տակտիկական պատրաստվածությունից, Ասևեդոն մեծ ուշադրություն էր դարձնում թիմային խաղին, երբ բոլոր ֆուտբոլիստներն առաջնորդվում էին միասնական սկզբունքներով։
18 տարեկանում Բոգոսյանը միացավ մեծահասակների հիմնական թիմին, իսկ2009-ին դարձավ «Սերրո»-ի ռմբարկուն՝ օգնելով թիմին Լիբերտադորեսի Գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել: Նրա մեծ տաղանդն ու ակնառու որակները, անշուշտ, դրսևորվեցին այդ հեղինակավոր միջազգային մրցաշարում, գրավելով, մասնավորապես, արգենտինացի սկաուտների ուշադրությունը։ Նրա հետ անմիջականորեն շփվում էր հայտնի ֆուտբոլային մենեջեր Գուստավո Դեզոտին, ինչի արդյունքում մեր հայրենակիցը 2010-ին տեղափոխվեց Ռոսարիո։
Իհարկե, Ռոսարիոյի երկրպագուները գիտեն իրենց գինը, հասկանում են բարձրակարգ խաղի էությունը և հպարտանում են, որ լեգենդար Մարադոնան հանդես է եկել այդ քաղաքի թիմում: Արգենտինայում անցկացրած մեկ մրցաշրջանում Բոգոսյանը 17 գոլով դարձավ «Նյուելս Օլդ Բոյզի» առաջատար և միանձնյա ռմբարկուն:
Թիմի մարզիչը հայտնի Ռոբերտո Սենսինին էր՝ աշխարհի երեք առաջնությունների մասնակից «Ալբիսելեստե»-ի կազմում, որը աշխարհի փոխչեմպիոն էր դարձել1990 թվականին։ Չնայած Սենսինին պաշտպան էր եղել, սակայն նրա գլխավորած ակումբը ցուցադրում էր հարձակողական ֆուտբոլ, նա հատկապես գնահատում էր հայ հարձակվողի խաղը, որը մեծ հաջողությամբ հանդես էր գալիս Արգենտինայի առաջնությունում։ 2010-ին «Նյուելս Օլդ Բոյզը» դարձավ արծաթե մեդալակիր՝ չեմպիոնի տիտղոսը ընդամենը երկու միավորով զիջելով մայրաքաղաքի «Բանֆիլդին»:
2010 թվականը բեկումնային դարձավ Բոգոսյանի համար այն իմաստով, որ նա, ինչպես և շատ ուրիշները, գնաց Եվրոպա, որպեսզի իր ուժերը փորձի Հին աշխարհում։ Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր ավստրիական «Ռեդ Բուլ» ակումբը։ Խոակինը Զալցբուրգում հայտնվեց գերմաներենի բառարանը ձեռքին և մեծ հաջողությունների հասնելու ցանկությամբ։ Ավստրիական ակումբը երկրի գործող չեմպիոնն էր, շատ փող էր ծախսում, սեփական ինքնաթիռն ուներ, վարձակալում էր լավագույն հյուրանոցները, և միանգամայն բնական է, որ ակումբի ղեկավարությունը մարզիչների և ֆուտբոլիստների հետ միասին հավակնոտ նպատակներ ուներ:
Բոգոսյանը եռամյա պայմանագիր կնքեց վերոհիշյալ ակումբի հետ, սակայն Զալցբուրգում դեպքերն ընթացան ոչ այնպես, ինչպես նախատեսվում էր։ 26 խաղում Խոակինն ընդամենը 2 գնդակ խփեց, և ակումբի ղեկավարությունը վարձակալության պայմաններով նրան ուղարկեց բելգիական «Բրյուգգե»։ Սակայն Եվրոպան, պարզվեց, նրա տեղը չէր․․․
Հայրենի եզերք վերադառնալով՝ Բոգոսյանը 2012թ․-ին «Նասիոնալ»-ի կազմում նվաճեց Ուրուգվայի չեմպիոնի տիտղոսը։ Հաջորդ ութը տարին Բոգոսյանը հանդես եկավ արգենտինական, պերուական, ինչպես նաև ուրուգվայական թիմերում և երկար թափառումներից հետո, 2020 թվականին հնչած առաջին իսկ զանգից հետո, վերադարձավ «Սերրո». մարզակազմակերպչական առումով թիմը ծայրահեղ վիճակում էր, սակայն մեր հայրենակիցը հարազատ թիմին օգնեց պահպանել իր տեղն ուրուգվայական ֆուտբոլի էլիտայում։
Երբ Խոակին Բոգոսյանն իր կարիերայի սկզբում սկսեց հանդես գալ «Սերրոյի» հիմնական կազմում, շուտով նրան ընդգրկեցին Ուրուգվայի երիտասարդական հավաքականում։ Նա հայտնվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում։
Տեղական ԶԼՄ-ները նույնիսկ գրում էին, որ Բոգոսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, բայց քանի որ նա Ուրուգվայի հավաքականի թեկնածու էր, հույս ուներ, որ «Լա Սելեստայի» գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը նրան կընդգրկի ԱԱ-2010-ի մասնակիցների ցուցակում: Խոակինը պատրաստ էր կատաղի մրցակցության այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սուարեսը, Կավանին և Ֆորլանը։ Ուրուգվայական մամուլը նույնիսկ գրում էր, որ Բոգոսյանը հայկական հավաքականում հանդես գալու ցանկության մասին իր հայտարարություններով փորձում է պարզապես հոգեբանորեն ազդեցություն ունենալ Ուրուգվայի հավաքականի մարզչի վրա, իսկ իրականում չի էլ պատրաստվում խաղալ Հայաստանի համար։
Բոգոսյանն իրավիճակը պարզաբանեց հարցազրույցներից մեկում, նշելով, որ Հայաստանի հավաքականի կողմից առաջարկ ստացել է 2010 թվականի սեզոնի վերջում, երբ խաղում էր Արգենտինայում։

«Այն ժամանակ ես խնդրեցի ինչ մի քիչ ժամանակ տալ՝ արձակուրդն ընտանիքիս հետ անցկացնելու և որոշում ընդունելու համար։ Խնդրեցի ինձ հետ կապվել հունիսին, բայց ինձ այդպես էլ չզանգեցին։ 2010թ․-ի օգոստոսին ինձ հետ ուրիշ մարդիկ կապվեցին հավաքականից, ես արդեն Զալցբուրգում էի։ Նրանք հարցրին՝ չե՞մ ցանկանա արդյոք գնալ Հայաստանի հավաքականի ընկերական խաղը դիտելու։ Ես այդ պահին շատ հուզված էի, ուստի խնդրեցի ակումբի հետ պայմանավորվել, բայց զանգեր այլևս չեղան։ Այնպես որ ես առաջարկից չեմ հրաժարվել, պարզապես համաձայնություն չի եղել ՀՖՖ-ի հետ։ Ահա և Հայաստանի հավաքականի հետ կապված ամբողջ պատմությունը»,-ասում է Բոգոսյանը։

Հետաքրքիր է, որ 2009 թվականին ամբողջ աշխարհի հայ երկրպագուները տեսանյութ էին նկարահանել՝ Բոգոսյանին կոչ անելով Հայաստանի հավաքական գալ։
«Հավատս չէր գալիս, երբ տեսա այդ տեսանյութը։ Գուցե այն պատճառով, որ այդ ժամանակ իմ կարիերայում ամեն ինչ այնքան արագ էր կատարվում։ Բայց ես հպարտ էի։
Հիանալի էր տեսնել, թե ինչպես են այդ մարդիկ՝ իմ նախնիների հայրենիքից, որտեղից նրանք ստիպված են եղել փախչել թուրքերի պատճառով, ինձ խնդրում են վերադառնալ և խաղալ այնտեղ։ Դա անհավանական էր ինձ համար, իմ ընտանիքի համար։ Հատկապես իմ եղբոր համար, քանի որ մենք հետևում ենք հայկական ֆուտբոլին»,-պարզաբանում է մեր հայրենակիցը։
Խոակին Բոգոսյանը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է անցյալ տարի, նա արդեն մտածում է մարզչական աշխատանքի մասին՝ հույս ունենալով, որ ապագայում կկարողանա իր սաներին փոխանցել այն ամենը, ինչ նա զգում էր ֆուտբոլային դաշտում և դրանից դուրս:
Լրահոս
0