00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իբր շատ մեծ գումար էր, կրճատում եք. պատգամավորը` զբաղվածության պետական ծրագրերի մասին

© Sputnik / Asatur YesayantsԹադևոս Ավետիսյան
Թադևոս Ավետիսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2022
Թադևոս Ավետիսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը վստահեցրեց, որ զբաղվածության ծրագրերին պետբյուջեով հատկացված գումարն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանյան աշխատաշուկայում խնդիրները շատանում են, ոլորտին ուղղվող պետական գումարները` կրճատվում։ Այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը` դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին։

«Գործազուրկների թիվը, ճիշտ է, կրճատվել է, բայց դա, մեր գնահատմամբ, արտագնա աշխատանքի և արտագաղթի հետևանք է։ Այսինքն` այս վիճակում ի՞նչն եք գցել–բռնել, կշռել, որ 2022թ–ին զբաղվածության ոլորտին պետական բյուջեով հատկացված աջակցության ծրագրերի գումարները 25 տոկոսով` 500 մլն դրամով կրճատել եք։ Իբր, եղածը մի շատ մեծ գումար էր` 2 մլրդ, դուք 25 տոկոսով կրճատում եք»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը` «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Ավետիսյանը նաև հայտարարեց, որ համաձայնագրի կողմ հանդիսացող մնացած բոլոր երկրներում, ի տարբերություն Հայաստանի, 2020թ–ի ճգնաժամային տարվանից հետո զբաղվածության բյուջեներն ավելացվել են։
Պատգամավորը նաև շեշտեց, որ բացի գումարի կրճատումից , պետությունը նաև զբաղվածության նոր ծրագրեր չի առաջարկել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն, արձագանքելով ընդդիմության բարձրացրած խնդրին, հայտնեց, որ պետությունը վերանայում է զբաղվածության ծրագրերը` կախված դրանց արդյունավետությունից։
«Օրինակ` հաշմանդամների զբաղվածության մի քանի ծրագրերում մենք բավական լուրջ փոփոխություններ ենք անում, որ ավելի հարմարավետ ու ավելի հեշտ լինի աշխատանք գտնելը,– ասաց նա։
Փոխնախարարը նաև հայտնեց, որ նախարարությունը համագործակցում է մասնավոր սեկտորի, էկոնոմիկայի ու ԲՏԱ նախարարությունների հետ։
«Կարծում եմ` այս պահին ծրագրերի վերանայումը բացասական չի ազդում զբաղվածության խնդիրների լուծման վրա»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է բյուջեին, Ռուբեն Սարգսյանը վստահեցրեց, որ պետբյուջեով նախատեսված գումարն անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել։
Քննարկման ավարտին հանձնաժողովը միաձայն հավանությունը տվեց ԱՊՀ համաձայնագրի վավերացման մասի հարցը ԱԺ օրակարգում ներառելու նախագծին։
Պատերազմի օրերին սոցապնախարարությունը «Հայաստան» հիմնադրամից չի ֆինանսավորվել. Առաքելյան
Նշենք, որ «ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի մայիսի 28-ին, Մինսկում:
Համաձայնագրով կարգավորվում են զբաղվածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:
Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու ազատության իրավունքների ապահովմանը, բնակչության զբաղվածությանը և գործազրկության մակարդակի նվազեցմանը:
Լրահոս
0